Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 դեկտեմբերի 2018 թվականի N 1394-Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն հանձնվող շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ցանկում ներառված կազմակերպություններից ընդունել ցանկում ներառված վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները:

3. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները Հայաստանի Հանրապետությունում շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով նվիրաբերել բժշկական կազմակերպություններին` համաձայն N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի:

4. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված 3 շտապ օգնության գծային մեքենաները` օժանդակ սարքավորումներով հանդերձ, ամրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի տնօրինելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում ապահովել շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին՝

ա. եռակողմ պայմանագրերի կնքումը բժշկական կազմակերպությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող կամ պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող մարմինների հետ,

բ. երկկողմ պայմանագրերի կնքումը մասնավոր բժշկական կազմակերպությունների հետ.

2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված՝ կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին` սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են բժշկական կազմակերպությունների միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. դեկտեմբերի 12

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 6-ի N 1394-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԹԻՎԸ

NN

ը/կ Կազմակերպության անվանումը Շտապ օգնության գծային մեքենաների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով)

(Ջինբեյ Բրենդ, մակնիշը` SY5038XJHL-M1S1BH) Շտապ օգնության ռեանիմոբիլների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով)

(Ջինբեյ Բրենդ, մակնիշը` SY5038XJHL-M1S1BH)

1. «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ 4

2. «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ 8 3

Ընդամենը 12 3

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 6-ի N 1394-Ա որոշման

ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Շտապ օգնության գծային մեքենաների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով) Շտապ օգնության ռեանիմոբիլների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով) Կազմակերպության անվանումը

1. 1 «Նորք Մարաշ ԲԿ» ՓԲԸ

2. 1 «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ

3. 1 «Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲԸ

4. 1 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ

5. 1 1 «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ

6. 1 «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

7. 1 «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ

8. 1 «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

9. 1 «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ

10. 1 «Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ

11. 1 «Արծվաբերդի առողջության կենտրոն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։