ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2018 թվականի N 395-Ա
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ-ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 41,600,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մալաթիա-Սեբաստիա հայորդյաց տան նախագծային-դիզայներական աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00253052) 2018 թվականի հուլիսի 27-ին կնքված N 270718 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է նախագծային-դիզայներական աշխատանքների իրականացում՝ 41,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար Ա. Միրզոյան
2018 թ. դեկտեմբերի 10
Երևան
Հավելված
ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.
դեկտեմբերի 10-ի N 395-Ա որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մալաթիա-Սեբաստիա հայորդյաց տան նախագծային-դիզայներական աշխատանքներԻ
1. Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող հայորդյաց տան նախագծային-դիզայներական աշխատանքների կատարումը:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակները Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը (բարեգործները) Հայկական բարեգործական ընդհանուր միություն:
4. Ծրագրի կատարողը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401:
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Կրթական:
6. Ծրագրի բյուջեն 41,600,000 դրամ:
7. Բարեգործություն ստացողը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը:
8. Ծրագրի իրականացման տևողությունը 1 նոյեմբեր , 2018 թ.-27 դեկտեմբեր, 2018 թ.:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մալաթիա- Սեբաստիա համայնքում գտնվող հայորդյաց տան (Ա և Բ մասնաշենքերի, բակի ) նախագծային-դիզայներական աշխատանքներ, որի գումարը կազմում է 41,600,000 դրամ:
Աշխատանքներն իրականացվելու են «Կետ Արքիթեքթ» ՓԲԸ-ի կողմից, (ՀՎՀՀ 00253052 ), պայմանագիր N 270718՝ կնքված 27 հուլիս, 2018 թ.: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 1 նոյեմբեր, 2018 թ.- 27 դեկտեմբեր, 2018 թ:
10. Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը Նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող հայորդյաց տան (Ա և Բ մասնաշենքերի, բակի ) նախագծային-դիզայներական աշխատանքներ, որի գումարը կազմում է 41,600,000: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 1 նոյեմբեր, 2018 թ.- 27 դեկտեմբեր, 2018 թ.:
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Այլ ծախսեր նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ Չի նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար Ա. Միրզոյան