ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
30 նոյեմբերի 2018 թ. թիվ 77-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-Ֆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 13-ի ««Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» Ձև 3-Ֆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 22-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 77-Ն որոշման
I Կազմակերպության միջոցների կազմը և դրանց գոյացման աղբյուրները
Հազար դրամ (ամբողջ թվերով)
Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Նախորդ տարվա վերջին Հաշվետու տարվա վերջին
Ա Բ 1 2
Միջոցների կազմը
Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ 01
Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվներ 02
Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, այդ թվում` 03
Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպություններում և կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (ներառյալ` արժեզրկումը ), որից` 03.1
Ֆինանսական կազմակերպություններ 03.1.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 03.1.2
Ոչ ռեզիդենտներ 03.1.3
Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը, արժեզրկումը և անհավաքագրելիությունը), որից` 03.2
Ֆինանսական կազմակերպություններ 03.2.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 03.2.2
Ոչ ռեզիդենտներ 03.2.3
Երկարաժամկետ փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը և անհավաքագրելիությունը), որից` 03.3
Ֆինանսական կազմակերպություններ 03.3.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 03.3.2
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 03.3.3
Ոչ ռեզիդենտներ 03.3.4
Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից` 03.4
Ոչ ռեզիդենտներ 03.4.1
Այլ ոչ ընթացիկ ակտիվներ, այդ թվում՝ 04
Հետաձգված հարկային ակտիվներ 04.1
Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար, այդ թվում` 04.2
Ֆինանսական կազմակերպություններ 04.2.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 04.2.2
Պետական կառավարման մարմիններ 04.2.3
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 04.2.4
Ոչ ռեզիդենտներ 04.2.5
Այլ ոչ ընթացիկ ակտիվներ՝ վերը չթվարկված 04.3
Ոչ ընթացիկ ակտիվներ, ընդամենը(տող01+տող02+տող03+տող04) 05
Պաշարներ և կենսաբանական ակտիվներ 06
Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր, այդ թվում` 07
Տրված ընթացիկ կանխավճարներ և դեբիտորական պարտքեր վաճառքների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում` 07.1
Ֆինանսական կազմակերպություններ 07.1.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 07.1.2
Պետական կառավարման մարմիններ 07.1.3
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին
պասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 07.1.4
Ոչ ռեզիդենտներ 07.1.5
Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում` 07.2
Ֆինանսական կազմակերպություններ 07.2.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 07.2.2
Պետական կառավարման մարմիններ 07.2.3
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին
սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 07.2.4
Ոչ ռեզիդենտներ 07.2.5
Դեբիտորական պարտքեր հարկերի և պարտադիր վճարների գծով 07.3
Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր 07.4
Այլ դեբիտորական պարտքեր (ներառյալ աշխատավարձի և առհաշիվ տրված գումարների գծով պարտքերը և հնարավոր կորուստների պահուստը), այդ թվում` 07.5
Ֆինանսական կազմակերպություններ 07.5.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 07.5.2
Պետական կառավարման մարմիններ 07.5.3
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին
սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 07.5.4
Ոչ ռեզիդենտներ 07.5.5
Ընթացիկ ֆինանսական ներդրումներ (ներառյալ արժեզրկումը (անհավաքագրելիությունը)), այդ թվում` 08
Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող և վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից` 08.1
Ֆինանսական կազմակերպություններ 08.1.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 08.1.2
Պետական կառավարման մարմիններ 08.1.3
Ոչ ռեզիդենտներ 08.1.4
Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը), որից` 08.2
Ֆինանսական կազմակերպություններ 08.2.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 08.2.2
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին
սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 08.2.3
Ոչ ռեզիդենտներ 08.2.4
Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը),որից` 08.3
Ոչ ռեզիդենտներ 08.3.1
Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ, որից` 08.4
Ոչ ռեզիդենտներ 8.4.1
Դրամական միջոցներ, այդ թվում` 09
Դրամարկղ, այդ թվում` 09.1
դրամով 09.1.1
արտարժույթով 09.1.2
Հաշվարկային հաշիվ 09.2
Արտարժութային հաշիվ, որից` 09.3
ոչ ռեզիդենտ բանկերում 09.3.1
Այլ հաշիվներ բանկերում, այդ թվում` 09.4
դրամով 09.4.1
արտարժույթով 09.4.2
որից` ոչ ռեզիդենտ բանկերում 09.4.2.1
Դրամական միջոցներ ճանապարհին և դրամական փաստաթղթեր, այդ թվում` 09.5
դրամով 09.5.1
արտարժույթով 09.5.2
Այլ ընթացիկ ակտիվներ, այդ թվում` 10
Ֆինանսական կազմակերպություններ 10.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 10.2
Պետական կառավարման մարմիններ 10.3
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին
սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 10.4
Ոչ ռեզիդենտներ 10.5
Ընթացիկ ակտիվներ, ընդամենը (տող06+տող07+տող08+տող09+տող10) 11
Ակտիվներ, ընդամենը (տող05+տող11) 12
Միջոցների գոյացման աղբյուրները
Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ, այդ թվում` 13
Ֆինանսական կազմակերպություններ 13.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 13.2
Պետական կառավարման մարմիններ 13.3
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին
սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 13.4
Ոչ ռեզիդենտներ 13.5
Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ 14
Ֆինանսական արդյունք 15
Չբաշխված շահույթ (չծածկված վնաս) 16
Սեփական կապիտալի այլ հոդվածներ 17
Սեփական կապիտալ, ընդամենը (տող13+տող14+տող15+տող16+տող17) 18
Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ, այդ թվում` 19
Երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ (հանած չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով), այդ թվում` 19.1
դրամով, որից` 19.1.1
Ֆինանսական կազմակերպություններ 19.1.1.1
Պետական կառավարման մարմիններ 19.1.1.2
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին
սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 19.1.1.3
արտարժույթով, որից` 19.1.2
Ֆինանսական կազմակերպություններ 19.1.2.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 19.1.2.2
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին
սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 19.1.2.3
Ոչ ռեզիդենտներ 19.1.2.4
Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից` 19.2
Ոչ ռեզիդենտներ 19.2.1
Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում` 20
Հետաձգված հարկային պարտավորություններ 20.1
Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը, որից` 20.2
Ոչ ռեզիդենտներ 20.2.1
Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ՝ վերը չթվարկված 20.3
Ոչ ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող19+տող20) 21
Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ, այդ թվում` 22
Կարճաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ և երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս (հանած չկրած տոկոսային ծախսեր), այդ թվում` 22.1
դրամով, որից` 22.1.1
Ֆինանսական կազմակերպություններ 22.1.1.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 22.1.1.2
Պետական կառավարման մարմիններ 22.1.1.3
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին
սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 22.1.1.4
արտարժույթով, որից` 22.1.2
Ֆինանսական կազմակերպություններ 22.1.2.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 22.1.2.2
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին
սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 22.1.2.3
Ոչ ռեզիդենտներ 22.1.2.4
Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից` 22.2
Ոչ ռեզիդենտներ 22.2.1
Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, որից` 22.3
Ոչ ռեզիդենտներ 22.3.1
Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր, այդ թվում` 23
Կրեդիտորական պարտքեր գնումների գծով և ստացված կանխավճարներ, այդ թվում` 23.1
Ֆինանսական կազմակերպություններ 23.1.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 23.1.2
Պետական կառավարման մարմիններ 23.1.3
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին
սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 23.1.4
Ոչ ռեզիդենտներ 23.1.5
Կրեդիտորական պարտքեր բյուջեներին (հարկերի և այլ պարտադիր վճարների գծով) 23.2
Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, որից` 23.3
Ոչ ռեզիդենտներ 23.3.1
Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ շահաբաժինների և աշխատակիցներին այլ գործառնությունների գծով պարտքերը), այդ թվում` 23.4
Ֆինանսական կազմակերպություններ 23.4.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 23.4.2
Պետական կառավարման մարմիններ 23.4.3
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին
սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 23.4.4
Ոչ ռեզիդենտներ 23.4.5
Այլ ընթացիկ պարտավորություններ, այդ թվում` 24
Ֆինանսական կազմակերպություններ 24.1
Ոչ ֆինանսական կազմակերպություններ 24.2
Պետական կառավարման մարմիններ 24.3
Տնային տնտեսություններ և տնային տնտեսություններին
սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ 24.4
Ոչ ռեզիդենտներ 24.5
Ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող22+տող23+տող24) 25
Պարտավորություններ, ընդամենը (տող21+տող25) 26
Պարտավորություններ և սեփական կապիտալ, ընդամենը (տող18+տող26) 27
II Կազմակերպության ֆինանսական արդյունքը Հազար դրամ
(ամբողջ թվերով)
Ցուցանիշի անվանումը Տողի ծածկա-
գիրը Նախորդ տարի Հաշվետու տարի
Բ Ա 1 2
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի) 28
Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք 29
Համախառն շահույթ, վնաս(-) (տող28-տող29) 30
Իրացման ծախսեր 31
Վարչական ծախսեր 32
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ, վնաս(-) (տող30-տող31-տող32 ) 33
Գործառնական այլ եկամուտներ 34
Գործառնական այլ ծախսեր 35
Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ 36
Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր 37
Շարունակվող գործունեության շահույթ, վնաս(-) 38
Ընդհատված գործունեությունից շահույթ, վնաս(-) 39
Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ, կորուստներ(-) 40
Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող շահույթ, վնաս(-) 41
Զուտ շահույթ, վնաս(-) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը (տող33+տող34-տող35+տող36-տող37+տող38+տող39+տող40+տող41 ) 42
Շահութահարկի գծով ծախս(-), եկամուտ(+) 43
Զուտ շահույթ, վնաս(-) շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո (տող42+տող43) 44
Ղեկավար _______________________________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) _______________________________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)
« » ____________ 20 ___ թ.
(լրացման ամսաթիվը)
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի նոյեմբերի 30-ի
թիվ 77-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ 3-Ֆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ» (Ձև 3-Ֆ) (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը: Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից տվյալ հաշվետվության համար ստեղծված վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված կազմակերպությունները, որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
2. Հաշվետվությունը ներկայացվում է դրանում նշված ժամկետում:
3. Կազմակերպության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
4. Կազմակերպությունները կազմում են տարեկան հաշվետվություններ գործունեության ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
6. Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը համախառն ավելացված արժեքի ընդհանուր ծավալում կազմում է առավել մեծ տեսակարար կշիռ: Շատ դեպքերում գործունեության հիմնական տեսակը նպատակահարմար է որոշել համախառն արտադրանքի ծավալի, զուտ հասույթի, աշխատողների ընդհանուր թվաքանակի կամ այլ ցուցանիշների տեսակարար կշռով:
7. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
8. Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
9. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Հաշվետվությունը կազմված է 2 բաժիններից`
1) «Կազմակերպության միջոցների կազմը և դրանց գոյացման աղբյուրները»,
2) «Կազմակերպության ֆինանսական արդյունքը»։
11. Հաշվետվության բոլոր բաժինները պետք է ներառեն ինչպես հիմնական, այնպես էլ ոչ հիմնական գործունեության ցուցանիշները:
12. Հաշվետվության այն տողերում, որտեղ ակտիվները, պարտավորությունները կամ սեփական կապիտալը պահանջվում է ներկայացնել ըստ տնտեսության հատվածների.
1) կազմակերպության ակտիվների մնացորդները պետք է ներկայացնել ըստ տնտեսության այն հատվածների, որոնց մոտ առաջանում է ֆինանսական պարտավորություն կամ կապիտալում մասնակցություն, իսկ
2) պարտավորությունների մնացորդները` ըստ տեսության այն հատվածների, որոնց մոտ առաջանում է ֆինանսական ակտիվ:
13. Ինստիտուցիոնալ միավորը տնտեսական միավոր է, որն ընդունակ է իր անունից տիրապետել ակտիվների, ստանձնել պարտավորություններ, մասնակցել տնտեսական գործունեությանը և գործառնություններ իրականացնել այլ միավորների:
14. Ինստիտուցիոնալ միավորը համարվում է երկրի տնտեսական տարածքի ռեզիդենտ, եթե այդ տարածքում այն ունի գերիշխող տնտեսական շահերի կենտրոն, այսինքն` անսահմանափակ կամ երկարատև ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարի), իրականացնում կամ միտված է իրականացնելու տնտեսական գործունեություն կամ նշանակալի ծավալով գործառնություններ:
15. Հատվածները ինստիտուցիոնալ միավորների խմբեր են: Յուրաքանչյուր ինստիտուցիոնալ միավոր ընդհանուր առմամբ պետք է վերաբերի այս կամ այն հատվածին:
16. Ոչ առևտրային կազմակերպությունները իրավաբանական անձինք կամ հասարակական կազմակերպություններ են, որոնց ստեղծման հիմնական նպատակը ապրանքների ու ծառայությունների արտադրությունն է, և որոնք դրանց հիմնադիրների, վերահսկող կամ ֆինանսավորող միավորների համար չեն կարող հանդիսանալ եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական օգուտների ստացման աղբյուր:
17. Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններն այն իրավաբանական անձինք են, որոնք հիմնականում զբաղվում են տնային տնտեսությունների համար ոչ շուկայական ծառայությունների արտադրությամբ, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում և ստացված շահույթը մասնակիցների միջև չեն բաշխում: Դրանց կարգավիճակը թույլ չի տալիս այդ կազմակերպությունները ստեղծող միավորների համար լինել եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական շահի աղբյուր: Այդ կազմակերպությունների ռեսուրսները գոյանում են անդամավճարներից, նվիրատվություններից և սեփականությունից ստացվող եկամուտներից: Տնային տնտեսություններին սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններից են` քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, եկեղեցին և կրոնական այլ կազմակերպությունները, պրոֆեսիոնալ և այլ տիպի միությունները, մշակութային կազմակերպությունները, որոշ կրթական և գիտահետազոտական կազմակերպություններ և այլն:
18. Տնային տնեսություններն անձանց խումբ է, որոնք ապրում են միևնույն կացարանում, միավորում իրենց ողջ (կամ մասնակի) եկամուտն ու ունեցվածքը և կոլեկտիվ սպառում ապրանքների և ծառայությունների որոշակի տեսակներ (հիմնականում` բնակարանային ծառայություններ և սննդամթերք): Դրանք գործատուներն են, ինքնազբաղված անձինք, վարձու աշխատողները կամ սեփականությունից և տրանսֆերտներից եկամուտ ստացողները:
19. Ոչ ֆինանսական կազմակերպությունները կամ ընկերություններն ինստիտուցիոնալ միավորներ են, որոնց հիմնական գործունեությունը շուկայական ապրանքների կամ ոչ ֆինանսական ծառայությունների արտադրությունն է:
20. Ֆինանսական կազմակերպությունները այն բոլոր ռեզիդենտ կազմակերպություններն են, որոնք հիմնականում զբաղված են այլ ինստիտուցիոնալ միավորներին ֆինանսական ծառայությունների մատուցմամբ, այդ թվում` ապահովագրական ու կենսաթոշակային հիմնադրամների ծառայությունները: Ֆինանսական կազմակերպություններ են. կենտրոնական բանկը, ավանդային կազմակերպությունները, դրամական շուկայի հիմնադրամները, ոչ դրամական շուկայի ներդրումային հիմնադրամները, այլ ֆինանսական միջնորդները, օժանդակ ֆինանսական կազմակերպությունները, փոխկապակցված ֆինանսական հաստատությունները, տոկոսառուները, ապահովագրական կազմակերպությունները և կենսաթոշակային հիմնադրամները:
21. Պետական կառավարման մարմինները քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված իրավաբանական անձինք են, որոնք տվյալ տարածքի սահմաններում գտնվող այլ ինստիտուցիոնալ միավորների հետ հարաբերություններում օժտված են օրենսդրական, դատական կամ գործադիր իշխանությամբ: Ներառում է կենտրոնական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև կենտրոնական կառավարության մաս կազմող բոլոր ինստիտուցիոնալ միավորները և կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող ոչ շուկայական ՊՈԱԿ-ները:
I. Կազմակերպության միջոցների կազմը և դրանց գոյացման աղբյուրները
22. Յուրաքանչյուր ցուցանիշի համար ներկայացվում է հաշվետու տարվա սկզբի (սյունակ 1) և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի (սյունակ 2) մնացորդները:
23. «Ոչ ընթացիկ նյութական ակտիվներ» տողում (01) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հաշիվների (այսուհետ` հաշիվներ) 11 և 12 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարը:
24. «Ոչ ընթացիկ ոչ նյութական ակտիվներ» տողում (02) ցույց է տրվում 13-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
25. «Ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (03) ցույց է տրվում 14-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը, որից` առանձնացվում են.
26. «Սկզբնական արժեքով հաշվառվող ոչ ընթացիկ ներդրումներ չկապակցված կազմակերպություններում և կապակցված կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (ներառյալ` արժեզրկումը)» տողում (03.1) ցույց է տրվում 141 և 142 հաշիվների մնացորդների հանրագումարի և 1491 և 1492 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:
27. «Իրական արժեքով չափվող ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների գծով ստացվելիք համախառն մուտքեր (ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը, արժեզրկումը և անհավաքագրելիությունը)» տողում (03.2) ցույց է տրվում 143 և 144 հաշիվների մնացորդների և 1471 և 1493 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:
28. «Երկարաժամկետ փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքեր, ներառյալ` չվաստակած ֆինանսական եկամուտը և անհավաքագրելիությունը)» տողում (03.3) ցույց է տրվում 145 և 146 հաշիվների մնացորդների և 1472, 1473, 1494 և 1495 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:
29. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (03.4) ցույց է տրվում 148 հաշվի մնացորդը:
30. «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ» տողում (04) ցույց է տրվում 15-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
31. «Հետաձգված հարկային ակտիվներ» տողում (04.1) ցույց է տրվում 151 հաշվի մնացորդը:
32. «Կանխավճարներ ոչ ընթացիկ ակտիվներ ձեռք բերելու համար» տողում (04.2) ցույց է տրվում 152 հաշվի մնացորդը:
33. «Այլ ոչ ընթացիկ ակտիվներ՝ վերը չթվարկված» տողում (04.3) ցույց է տրվում 153, 154, 155 և 156 հաշիվների մնացորդների հանրագումարը:
34. «Ոչ ընթացիկ ակտիվներ, ընդամենը» տողում (05) ցույց է տրվում ոչ ընթացիկ ակտիվների հանրագումարը:
35. «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» տողում (06) ցույց է տրվում 21-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
36. «Գործառնական և այլ ընթացիկ դեբիտորական պարտքեր» տողում (07) ցույց է տրվում 22-րդ խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
37. «Տրված ընթացիկ կանխավճարներ և դեբիտորական պարտքեր վաճառքների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը),)» տողում (07.1) ցույց է տրվում 221 և 224 հաշիվների մնացորդների և 223 հաշվի մնացորդի մասի տարբերությունը:
38. «Դեբիտորական պարտքեր այլ եկամուտների գծով (ներառյալ հնարավոր կորուստների պահուստը)» տողում (07.2) ցույց է տրվում 222 հաշվի մնացորդի և 223 հաշվի մնացորդի մասի տարբերությունը:
39. «Դեբիտորական պարտքեր հարկերի և պարտադիր վճարների գծով» տողում (07.3) ցույց է տրվում 225 և 227 հաշիվների մնացորդների հանրագումարը:
40. «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» տողում (07.4) ցույց է տրվում 226 հաշվի մնացորդը:
41. «Այլ դեբիտորական պարտքեր (ներառյալ աշխատավարձի և առհաշիվ տրված գումարների գծով պարտքերը և հնարավոր կորուստների պահուստը)» տողում (07.5) ցույց է տրվում 228 և 229 հաշիվների մնացորդների հանրագումարը:
42. «Ընթացիկ ֆինանսական ներդրումներ (ներառյալ արժեզրկումը (անհավաքագրելիությունը))» տողում (08) ցույց է տրվում 23-24 խմբերի հաշիվների մնացորդների հանրագումարի և 241 հաշվի մնացորդի տարբերությունը:
43. «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող և վաճառքի համար մատչելի ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (08.1) ցույց է տրվում 231 և 232 հաշիվների մնացորդների հանրագումարը:
44. «Մինչև մարման ժամկետը պահվող կարճաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքեր և մինչև մարման ժամկետը պահվող երկարաժամկետ ներդրումների և փոխառությունների գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը)» տողում (08.2) ցույց է տրվում 233, 234, 235 և 236 հաշիվների մնացորդների հանրագումարի և 2381, 2382, 2383, 2384 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:
45. «Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք համախառն մուտքերի կարճաժամկետ մաս (ներառյալ չվաստակած ֆինանսական եկամուտը)» տողում (08.3) ցույց է տրվում 237 հաշվի մնացորդի և 2385 ենթահաշվի մնացորդի տարբերությունը:
46. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական ակտիվներ» տողում (08.4) ցույց է տրվում 239 հաշվի մնացորդը:
47. «Դրամական միջոցներ» տողում (09) ցույց է տրվում 25 խմբի հաշիվների մնացորդները:
48. «Դրամարկղ» տողում (09.1) ցույց է տրվում 251 հաշվի մնացորդը:
49. «Հաշվարկային հաշիվ» տողում (09.2) ցույց է տրվում 252 հաշվի մնացորդը:
50. «Արտարժութային հաշիվ» տողում (09.3) ցույց է տրվում 253 հաշվի մնացորդը:
51. «Այլ հաշիվներ բանկերում» տողում (09.4) ցույց է տրվում 254 հաշվի մնացորդը:
52. «Դրամական միջոցներ ճանապարհին և դրամական փաստաթղթեր» տողում (09.5) ցույց է տրվում 255 և 256 հաշիվների մնացորդների հանրագումարը:
53. «Այլ ընթացիկ ակտիվներ» տողում (10) ցույց է տրվում 26 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
54. «Ընթացիկ ակտիվներ, ընդամենը (տող 06 + տող 07 + տող 08 + տող 09 + տող 10)» տողում (11) ցույց է տրվում ընթացիկ ակտիվների հանրագումարը:
55. «Ակտիվներ, ընդամենը (տող 05 + տող 11)» տողում (12) ցույց է տրվում ոչ ընթացիկ և ընթացիկ ակտիվների հանրագումարը:
Միջոցների գոյացման աղբյուրները
56. «Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ» տողում (13) ցույց է տրվում 31 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
57. «Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ» տողում (14) ցույց է տրվում 32 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
58. «Ֆինանսական արդյունք» տողում (15) ցույց է տրվում 33 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
59. «Չբաշխված շահույթ (չծածկված վնաս)» տողում (16) ցույց է տրվում 34 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
60. «Սեփական կապիտալի այլ հոդվածներ» տողում (17) ցույց է տրվում 35 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
61. «Սեփական կապիտալ, ընդամենը (տող13 + տող14 + տող15 + տող16 + տող17)» տողում (18) ցույց է տրվում սեփական կապիտալի հաշիվների մնացորդների հանրագումարը:
62. «Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ» տողում (19) ցույց է տրվում 41 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
63. «Երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ (հանած չկրած տոկոսային ծախսեր երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով)» տողում (19.1) ցույց է տրվում 411, 412 և 413 հաշիվների մնացորդների հանրագումարի և 4141, 4142, 4143 ենթահաշիվների մնացորդների տարբերությունը:
64. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ոչ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (19.2) ցույց է տրվում 415 հաշվի մնացորդը:
65. «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ» տողում (20) ցույց է տրվում 42 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
66. «Հետաձգված հարկային պարտավորություններ» տողում (20.1) ցույց է տրվում 422 հաշվի մնացորդը:
67. «Սահմանված հատուցումների պլանների գծով պարտականության ներկա արժեքը» տողում (20.2) ցույց է տրվում 426 հաշվի մնացորդը:
68. «Այլ ոչ ընթացիկ պարտավորություններ՝ վերը չթվարկված» տողում (20.3) ցույց է տրվում 421, 425, 427, 428 և 429 հաշիվների մնացորդների հանրագումարը:
69. «Ոչ ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող 19 + տող 20)» տողում (21) ցույց է տրվում ոչ ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:
70. «Ստացված կարճաժամկետ փոխառություններ և վարկեր, հեջավորման գործիքներ» տողում (22) ցույց է տրվում 51 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
71. «Կարճաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ և երկարաժամկետ վարկերի, փոխառությունների և ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարների կարճաժամկետ մաս (հանած չկրած տոկոսային ծախսեր)» տողում (22.1) ցույց է տրվում 511, 512, 513, 514 և 515 հաշիվների մնացորդների հանրագումարի և 5161, 5162, 5163, 5164 և 5165 ենթահաշիվների մնացորդների հանրագումարի տարբերությունը:
72. «Իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (22.2) ցույց է տրվում 517 հաշվի մնացորդը:
73. «Որպես հեջավորման գործիք նախատեսված ընթացիկ ֆինանսական պարտավորություններ» տողում (22.3) ցույց է տրվում 518 հաշվի մնացորդը:
74. «Գործառնական և այլ ընթացիկ կրեդիտորական պարտքեր» տողում (23) ցույց է տրվում 517 հաշվի մնացորդը:
75. «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով և ստացված կանխավճարներ» տողում (23.1) ցույց է տրվում 521 և 523 հաշիվների մնացորդների հանրագումարը:
76. «Կրեդիտորական պարտքեր բյուջեներին (հարկերի և այլ պարտադիր վճարների գծով)» տողում (23.2) ցույց է տրվում 524 և 525 հաշիվների մնացորդների հանրագումարը:
77. «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» տողում (23.3) ցույց է տրվում 527 հաշվի մնացորդը:
78. «Այլ կրեդիտորական պարտքեր (ներառյալ շահաբաժինների և աշխատակիցներին այլ գործառնությունների գծով պարտքերը)» տողում (23.4) ցույց է տրվում 528, 529 և 531 հաշիվների մնացորդների հանրագումարը:
79. «Այլ ընթացիկ պարտավորություններ» տողում (24) ցույց է տրվում 54 խմբի հաշիվների մնացորդների հանրագումարը:
80. «Ընթացիկ պարտավորություններ, ընդամենը (տող 22 + տող 23 + տող 24)» տողում (25) ցույց է տրվում ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:
81. «Պարտավորություններ, ընդամենը (տող 21 + տող 25)» տողում (26) ցույց է տրվում ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունների հանրագումարը:
82. «Պարտավորություններ և սեփական կապիտալ, ընդամենը (տող 18 + տող 26)» տողում (27) ցույց է տրվում ընդամենը պարտավորությունների և սեփական կապիտալի հանրագումարը:
II ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
83. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի)» տողում (28) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից հասույթը առանց անուղղակի հարկերի (ԱԱՀ-ի և ակցիզային հարկի) (611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվի զուտ կրեդիտային շրջանառությունը, որն իրենից ներկայացնում է 611 «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» հաշվի կրեդիտային շրջանառության և 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից հասույթի ճշգրտում» հաշվի դեբետային շրջանառության տարբերությունը):
84. «Իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք» տողում (29) ցույց է տրվում 711 հաշվի զուտ դեբետային շրջանառությունը:
85. «Համախառն շահույթ» տողը (30) հավասար է տող 28 - տող 29:
86. «Իրացման ծախսեր» տողում (31) ցույց է տրվում 712 հաշվի դեբետային շրջանառությունը:
87. «Վարչական ծախսեր» տողում (32) ցույց է տրվում 713 հաշվի դեբետային շրջանառությունը:
88. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից շահույթ, վնաս (-)» տողը (33) հավասար է տող 30 - տող 31 - տող 32:
89. «Գործառնական այլ եկամուտներ» տողում (34) ցույց է տրվում 614 հաշվի կրեդիտային շրջանառությունը:
90. «Գործառնական այլ ծախսեր» տողում (35) ցույց է տրվում 714 հաշվի դեբետային շրջանառությունը:
91. «Գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ» տողում (36) ցույց է տրվում 615 հաշվի կրեդիտային շրջանառությունը:
92. «Գյուղատնտեսական գործունեությունից ծախսեր» տողում (37) ցույց է տրվում 715 հաշվի դեբետային շրջանառությունը:
93. «Շարունակվող գործունեության շահույթ, վնաս (-)» տողում (38) ցույց է տրվում 62 և 72 խմբերի հաշիվների տարբերությունը:
94. «Ընդհատված գործունեությունից շահույթ, վնաս (-)» տողում (39) ցույց է տրվում 63 և 73 խմբերի հաշիվների տարբերությունը:
95. «Վերադասակարգման ճշգրտումներ. օգուտներ, կորուստներ(-)» տողում (40) ցույց է տրվում 64 և 74 խմբերի հաշիվների տարբերությունը:
96. «Այլ համապարփակ ֆինանսական արդյունքում ճանաչվող շահույթ, վնաս (-)» տողում (41) ցույց է տրվում 67 և 77 խմբերի հաշիվների տարբերությունը:
97. «Զուտ շահույթ, վնաս (-) նախքան շահութահարկի գծով ծախսի նվազեցումը» տողը (42) հավասար է տող 33 + տող 34 - տող 35 + տող 36 - տող 37 + տող 38 + տող 39 + տող 40 + տող 41:
98. «Շահութահարկի գծով ծախս (-), եկամուտ (+)» տողում (43) ցույց է տրվում 75 խմբի դեբետային և կրեդիտային շրջանառությունների տարբերությունը):
99. «Զուտ շահույթ, վնաս (-) շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո» տողը (44) հավասար է տող 42 + տող 43: