ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 48-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 184-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն թանգարանների գործունեության մասին» Ձև թիվ 1 թանգարան պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 184-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 48-Ն որոշման
1. Թանգարանի ֆոնդերը միավոր
Տողի հա-մարը Ցուցանմուշների տեսակները Հիմնական ֆոնդերի քանակը դրանցից` ցուցադրվել են հաշվետու տարում Գիտական մշակում անցած առարկաների քանակը Վերականգնման ենթակա առարկաների քանակը Վերականգնված առարկաների քանակը հաշվե- տու տարում
ընդամենը այդ թվում`
մշտական ցուցադրու-թյուններ ժամանա-կավոր ցու-ցադրություն այլ նպատակ-
ներով թանգարա-նից դուրս
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
101 Ընդամենը
102 այդ թվում` գեղանկարչության առարկաներ
103 գծանկարներ
104 քանդակներ
105 կիրառական արվեստի առարկաներ
106 նումիզմատիկայի առարկաներ
107 հնագիտական առարկաներ
108 կենցաղի և ազգա-գրական առարկաներ
109 լուսանկարներ
110 փաստաթղթեր
111 այլ առարկաներ
2. Ցուցադրական աշխատանք
Հաշվետու տարում բացված ժամանակավոր ցուցադրությունների քանակը այդ թվում`
թանգարանում թանգարանից դուրս
սեփական ցուցանմուշներով այլ կազմակերպության ցուցանմուշներով հանրապետությունում հանրապետությունից դուրս
1 2 3 4 5
3. Զանգվածային աշխատանքներ
Այցելուների համար բաց օրերի
քանակը Այցելուների ընդհանուր թվաքանակը,
մարդ այդ թվում` Էքսկուրսիաների ընդհանուր քանակը,
միավոր Դասախոսու-թյունների ընդհա-նուր քանակը, միավոր
վճարովի անվճար անհատներ էքսկուրսանտներ
ընդամենը նրանցից` սովորողներ ընդամենը նրանցից` սովորողներ
1 2 3 4 5 6 7 8 9 10
4. Թանգարանային շենքեր և շինություններ
Թանգարանի շենքի մակերեսը, քառ. մ այդ թվում` Թանգարանի շինությունների
քանակը, միավոր
ընդամենը այդ թվում` բացօթյա մշտական ցուցադրության ժամանակավոր ցուցադրության ֆոնդարան-
ների վերականգնման արվեստանոցների լուսանկարչական լաբորատորիաների ընդամենը դրանցից ենթակա են կապիտալ վերանորոգման
1 2 3 4 5 6 7 8 9
5. Թանգարանի աշխատողների թվաքանակը մարդ
Թանգարանի աշխա-
տողների ընդհանուր թվաքանակը այդ թվում`
բարձրագույն կրթությամբ գիտական անձնակազմը էքսկուրսավարներ նկարիչ վերականգնողներ
ընդամենը նրանցից` ըստ որակավորման կարգի ընդամենը նրանցից` ըստ որակավորման կարգի
I II III բարձրագույն կարգ I II III
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
6. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
հազ. դրամ
Ֆինանսական միջոցների առկայությունը Ֆինանսական ծախսեր Ֆինանսական միջոցների
մնացորդը տարեվերջին
ընդա-
մենը այդ թվում` ընդա-
մենը այդ թվում`
մնացորդը
տարե-սկզբին ընթացիկ տարվա մուտքերը նյու-թա-կան ծախ-սեր ոչ նյութա-կան ծառա-յություն-ների վճարում-ներ գոր-ծուղ-ման ծախ-սեր աշխա-տա-վարձ և դրան հա-վա-սա-րեց-ված
վճա-րում-ներ հիմնա-վերանո-րոգման,
սարքա-վորում-ների և գույքի ձեռքբեր-ման այլ ծախսեր
ընդամենը այդ թվում`
բյուջեից (պետական
և
համայն-քային) բնակչությանը մատուց-ված ծառայություն-
ներից նվիրա-տվություն-ներ վար-ձակա-լությու-նից այլ եկա-մուտ-ներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
7. Տեղեկանք
1) Թանգարանի բնույթը _____________________
2) Գերատեսչական ենթակայությունը ______________________
Ղեկավար՝ ___________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)՝
___________________
_________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« __»__________ ____20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հոկտեմբերի 19-ի
թիվ 48-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը կազմում են թանգարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՖՈՆԴԵՐԸ
6. Այս բաժնում բերվում են թանգարանների ֆոնդերի մասին տվյալներ` թանգարանային առարկաների հաշվառման և պահպանման հրահանգային փաստաթղթերին համապատասխան:
7. Տող 101-ի սյունակ 1-ում բերվում է թանգարանի հիմնական ֆոնդերի մայր մատյաններում գրանցված թանգարանային առարկաների ընդհանուր քանակը:
8. Տողեր 102-110-ում բերվում են թանգարանային առարկաների տեսակները: Թանգարանային առարկան հաշվառվում է նշված տեսակներից միայն մեկում, իսկ տող 111-ում հաշվառվում է թանգարանային այն առարկաները, որոնք չեն ընդգրկվել մյուս տեսակներում:
9. Սյունակ 4-ում բերվում է հաշվետու տարում ցուցադրված թանգարանային առարկաների քանակը:
10. Սյունակ 5-8-ում բերվում են տարբեր նպատակներով ցուցադրված թանգարանային առարկաների քանակները:
11. Սյունակ 9-ում բերվում է հիմնական ֆոնդի գիտական մշակում անցած թանգարանային առարկաների քանակն ըստ ֆոնդերի հաշվառման ու գիտական մշակման մատյանների գրանցումների տվյալների:
12. Սյունակ 10-ում բերվում է վերականգնման կարիք ունեցող հիմնական ֆոնդի թանգարանային առարկաների ընդհանուր քանակը:
13. Սյունակ 11-ում բերվում է հաշվետու տարում վերականգնված թանգարանային առարկաների քանակը:
III. ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
14. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարում թանգարանի կազմակերպած ժամանակավոր ցուցադրությունների քանակը, որից առանձնացվում են թանգարանում` սեփական ցուցանմուշներով (սյունակ 2), այլ կազմակերպության ցուցանմուշներով (սյունակ 3) և թանգարանից դուրս` հանրապետությունում (սյունակ 4), հանրապետությունից դուրս (սյունակ 5) կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունների քանակը:
IV. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
15. Սյունակ 1-ում բերվում է հաշվետու տարվա այն օրերի քանակը, որոնց ընթացքում թանգարանի մշտական ցուցադրությունը բաց է եղել այցելուների համար:
16. Սյունակ 2-ում բերվում է թանգարանի այցելուների ընդհանուր թվաքանակը:
17. Սյունակ 3-ում բերվում է այն այցելուների թվաքանակը, որոնք մուտքի համար վճարել են: Այն հաշվարկվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
18. Սյունակ 4-ում բերվում է այն այցելուների թվաքանակը, որոնք թանգարանի մուտքի համար չեն վճարել (ցուցադրությունների բացումների, տարբեր հանդիսությունների մասնակիցներ, թանգարանի հյուրեր և այլն):
19. Սյունակ 9-ում բերվում է թանգարանում անցկացված էքսկուրսիաների ընդհանուր քանակը:
20. Սյունակ 10-ում բերվում է թանգարանի աշխատակիցների կարդացած դասախոսությունների քանակը (թանգարանում և թանգարանից դուրս):
V. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21. Սյունակ 1-ում բերվում է թանգարանի զբաղեցրած ընդհանուր տարածքի մակերեսը: Ընդհանուր տարածքի մեջ ներառվում են մշտական (սյունակ 3) և ժամանակավոր (սյունակ 4) ցուցադրությունների, ֆոնդադարանների (սյունակ 5), ծառայողական նպատակների համար առանձնացված տարածքները (սյունակներ 6-7): Թանգարանին հատկացված զբոսայգիների, այգիների և այլ ծառայությունների օժանդակ տարածքներն այս տվյալի մեջ չեն մտնում (դա վերաբերում է նաև բացօթյա թանգարաններին, թանգարան-արգելոցներին և զբոսայգի-համալիրներին):
22. Սյունակ 2-ում բերվում է բացօթյա թանգարանների տարածքը:
23. Սյունակ 8-ում բերվում է թանգարանի զբաղեցրած կառույցների (կառույցի) քանակը, որոնցից սյունակ 9-ում առանձնացվում է կապիտալ վերանորոգման կարիք ունեցողների քանակը:
VI. ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ
24. Սյունակ 1-ում բերվում է թանգարանի աշխատողների ընդհանուր թվաքանակը: Եթե թանգարանում կան աշխատողներ, որոնք վճարվում են թանգարանի հատուկ միջոցների հաշվին, ապա նրանց թվաքանակը նույնպես հաշվառվում է թանգարանի աշխատողների ընդհանուր թվաքանակում:
25. Սյունակ 2-ում բերվում է բարձրագույն կրթություն ունեցող թանգարանի աշխատակիցների թվաքանակը:
26. Սյունակ 3-ում բերվում է թանգարանի գիտական անձնակազմի թվաքանակը, որի կազմում ընդգրկվում են տնօրենը, գիտական գծով փոխտնօրենը, գիտական բաժինների և ենթաբաժինների վարիչները, գիտական աշխատողները:
27. Սյունակ 4-ում բերվում է թանգարանի էքսկուրսավարների ընդհանուր թվաքանակը, որից սյունակներ 5-7–ում` ըստ որակավորման կարգի:
28. Սյունակ 8-ում բերվում է թանգարանի նկարիչ վերականգնողների ընդհանուր թվաքանակը, որից սյունակներ 9-12-ում` ըստ որակավորման կարգի:
VII. ԹԱՆԳԱՐԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
29. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
30. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
31. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
32. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:
33. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) սյունակ 14-ում բերվում է թանգարանի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
6) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 15-ում:
34. Սյունակ 16-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին: