Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՏՐՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 185-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-01-05-ից մինչև 2023-12-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2023-12-09Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

19 հոկտեմբերի 2018 թ. թիվ 49-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՏՐՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 185-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն թատրոնների գործունեության մասին» Ձև թիվ 1-թատրոն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 185-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ՝ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 49-Ն որոշման

Ակտի պատկեր

1. Հիմնական ցուցանիշներ

Տողի համա-րը Ներկայացումների քանակը Հաճախումների

քանակը, մարդ Ներկայացումներից ստացված հասույթը,

հազ. դրամ

ընդամենը որից`

նոր հիմնավերանորոգված

1 2 3 4 5 6 7

101 Ստացիոնար ներկայացումներ, ընդամենը

102 այդ թվում` առավոտյան

103 երեկոյան

104 Տող 101-ից` հիմնական բեմում

105 Ներկայացումներ քաղաքից դուրս

106 այդ թվում` գյուղական վայրերում

107 Ընդամենը միջոցառումներ (101+105)

108 Այլ կոլեկտիվների կողմից կազմակերպված ստացիոնար ներկայացումներ

109 Հյուրախաղեր արտասահմանում

110 Դահլիճների տարողությունը (ստացիոնար)

111 այդ թվում` հիմնական բեմի

112 լրացուցիչ բեմի

2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

հազ.դրամ

Ֆինանսական միջոցների առկայությունը Ֆինանսական ծախսեր Ֆինանսական միջոցների

մնացորդը տարեվերջին

ընդա-

մենը այդ թվում` ընդա-

մենը այդ թվում`

մնա-ցորդը

տարե-սկզբին ընթացիկ տարվա մուտքերը նյութական ծախսեր ոչ նյութական ծառայու-թյունների վճարումներ գործուղ-ման ծախսեր աշխատա-վարձ և դրան հավա-սարեցված

վճարումներ հիմնավերա-նորոգման,

սարքավո-րումների և գույքի ձեռքբերման այլ ծախսեր

ընդա-մենը այդ թվում`

բյուջեից (պետա-

կան և

համայն-քային) բնակչու-թյանը մատուցված ծառայու-թյուններից նվիրա-տվու-

թյուններ վարձա-կալու-

թյունից այլ եկա-մուտներ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16

Ղեկավար՝ ___________________ _________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ)՝

___________________

_________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« __»__________ ____20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 49-Ն որոշման

ՀՐԱՀԱՆԳ

«ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 1-ԹԱՏՐՈՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը կարգավորում է «Թատրոնների գործունեության մասին» Ձև 1-թատրոն (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը կազմում են թատերական, կրկեսային և օպերային կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

6. Տող 101-ում բերվում է ստացիոնար ներկայացումների ընդհանուր քանակը (սյունակ 3), որից առանձնացվում է նոր (սյունակ 4) և հիմնավերանորոգված (սյունակ 5) ներկայացումների քանակը:

7. Սյունակ 6-ում բերվում է հաճախումների քանակը, իսկ ներկայացումներից ստացված հասույթի գումարի չափը` սյունակ 7-ում:

8. Տող 105-ում բերվում է քաղաքից դուրս կազմակերպված ներկայացումների ընդհանուր քանակը (սյունակ 3), որից առանձնացվում է նոր (սյունակ 4) և հիմնավերանորոգված (սյունակ 5) ներկայացումների քանակը:

9. Միջոցառումների ընդհանուր քանակը բերվում տող 107-ում, ընդ որում տող 107 = տողեր (101 + 105):

10. Տող 108-ում բերվում է այլ կոլեկտիվների կողմից կազմակերպված ստացիոնար ներկայացումների մասին տվյալներ:

11. Տող 109-ում բերվում է արտասահմանում կազմակերպված հյուրախաղերի մասին տվյալներ:

12. Տող 110-ում բերվում է դահլիճների ընդհանուր տարողությունը (նախատեսված տեղերի քանակը):

III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

13. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

14. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

15. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

16. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:

17. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) սյունակ 14-ում բերվում է թատրոնի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

6) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 15-ում:

18. Սյունակ 16-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։