Հոդված 7. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը
Հոդված 7. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը
1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ.
2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ.
3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ.
4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին և 2-րդ ենթախմբերի, իսկ քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:
4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը` համապատասխան մարմնի ղեկավարի, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի առաջարկությամբ:
(7-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-62-Ն)