ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2018 թվականի N 1506-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1127-Ն, 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1211-Ն, 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1323-Ն և 2018 թվականի նոյեմբերի 29-ի N 1356-Ն որոշումներով սահմանված հատկացումների շրջանակներում սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ պայմանագրերի գործողության ժամկետ սահմանելով մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. դեկտեմբերի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 20-ի N 1506-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի ԵՎ Սյունիքի մարզպետարանների ԵՎ համայնքների հետ կնքված համայնքների տնտեսական ԵՎ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի ցանկԸ
NN
ը/կ Մարզը Համայնքը Սուբվենցիայի ծրագիրը ՀՀ կառավարության որոշում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը
(դրամ)
1. Արագածոտն Ապարան համայնքի 3 քաղաքային զբոսայգիների և պուրակների վերակառուցում 27.09.2018 թ.
N 1127-Ն որոշում 20,936,000
2. Կարբի «Երեքնուկ» մանկապարտեզի վերանորոգում 01.11.2018 թ.
N 1211-Ն որոշում 8,600,000
3. Մաստարա միջոցառումների տան կառուցում 27.09.2018 թ.
N 1127-Ն որոշում 27,600,000
4. Նոր Ամանոս համայնքապետարանի շենքի վերանորոգում 22.11.2018 թ.
N 1323-Ն որոշում 3,160,000
5. Արարատ Գինեվետ համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգում 29.11.2018 թ.
N 1356-Ն որոշում 4,507,200
6. Լոռի Սպիտակ «Սպիտակի երաժշտական դպրոց» կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն
«Սպիտակի երաժշտական դպրոց»
կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն
ՀՈԱԿ-ների շենքերի հիմնանորոգում, էներգախնայողության և ջերմաարդյունավետության միջոցառումների իրականացում 01.11.2018 թ.
N 1211 -Ն որոշում 6,724,800
7. Սպիտակ համայնքում փողոցների արևային մոնոբյուրեղային ֆոտովոլտային 45կվտ և 50կվտ հզորությամբ կայանների կառուցում 29.11.2018 թ.
N 1356-Ն որոշում 18,440,172
8. Տաշիր երեխաների զբաղվածության ապահովում 01.11.2018 թ.
N 1211-Ն որոշում 5,383,344
9. Վանաձոր փողոցների կապիտալ նորոգում 01.11.2018 թ.
N 1211 -Ն որոշում 39,744,000
10. Շիրակ Գյումրի Մուշ 2/2 թաղամասում կանաչապատված և բարեկարգված հրապարակի ստեղծում 27.09.2018 թ.
N 1127 -Ն որոշում 31,645,080
11. Ախուրյան Կամո բնակավայրում համայնքային կենտրոնի և մանկապարտեզի կառուցում 22.11.2018 թ.
N 1323 -Ն որոշում 19,932,480
12. Սյունիք Սիսիան նախակրթարանների արդիականացում 29.11.2018 թ.
N 1356 -Ն որոշում 16,133,315
13. Քաջարան համայնքում նախադպրոցական կրթության զարգացում 22.11.2018 թ.
N 1323 -Ն որոշում 15,405,000
Ընդամենը 194,362,831
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան