Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԵՄ-Ն ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ՝ ՀԱՏԿԱՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1429-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԵՄ-Ն ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ՝ ՀԱՏԿԱՊԵՍ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ կազմակերպել միջազգային պայմանագրի ստորագրումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան

2018 թ. դեկտեմբերի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։