ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1529-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1621-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1621-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը `
1) հավելվածը 31-րդ կետից հետո լրացնել նոր բովանդակությամբ՝ 32-50-րդ կետերով.
« NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը
(դրամ)
1 2 3 4 5 6 7 8
32. 6810910000 Ե/բ հենասյուն Վալենտե, 7*8սմ, 4,5 մ, 12 լար կգ 18 000 Իտալիա 2 125 000
33. 6810910000 Ե/բ հենասյուն Վալենտե, 8*12սմ, 4,5 մ, 18 լար կգ 1700 Իտալիա 196 000
34. 7312106109 Պողպատե լար Ք 4/6 կգ 80 Իտալիա 640 000
35. 3926909709 Պլաստմասե վրադիր 14*14 հենասյան համար կգ 8 Իտալիա 48 000
36. 3926909709 Պլաստմասե վրադիր 7*8 հենասյան համար կգ 860 Չեխիա 1 946 900
37. 3926909709 Պլաստմասե վրադիր 12*8 հենասյան համար կգ 170 Չեխիա 416 600
38. 7326909807 Սալեր ցինկապատ թերթից Ընկղմվելու դեմ կգ 60 Իտալիա 93 600
39. 7326909807 Պողպատե լարի ամրացման դետալ 8*12 հենասյան համար կգ 95 Իտալիա 343 900
40. 7326909807 Պողպատե լարի ամրացման դետալ 14*14 հենասյան համար կգ 6 Իտալիա 16 600
41. 7326909807 Գերլարիչ Կրկնակի կեռ կգ 39 Իտալիա 136 700
42. 7312106500 Ցինկապատ ճոպան Փ7.5 մմ կգ 34 Իտալիա 187 800
43. 7326909807 Ցինկապատ լարիչ 8*12 հենասյան վզկապ կգ 30 Իտալիա 112 170
44. 3917390008 ՊՎՔ խողովակ Պողպատալարի կանգնեցման համար կգ 2 Իտալիա 13 600
45. 3926909709 Պլաստմասե սեղմակ Top կգ 284 Չեխիա 720 800
46. 3926909709 Պլաստմասե սեղմակ Krodes Victory կգ 815 Չեխիա 2 239 400
47. 3926909709 Պլաստմասե սեղմակ Start կգ 36 Չեխիա 42 100
48. 5608199000 Հակակարկտային ցանց Սև, 3.65 մ կգ 3 300 Չեխիա 8 025 400
49. 3926909709 Պլաստմասե կեռիկ S-կեռիկ կգ 20 Չեխիա 280 000
50. 7326200009 Ամրացման շղթա Legablitz կգ 10 Չեխիա 1 351 400
»:
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «55 928 186» թիվը փոխարինել «74 864 156» թվով։
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար Ա. Միրզոյան
2018 թ. դեկտեմբերի 27
Երևան