Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 622-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

21 դեկտեմբերի 2018 թ.

Երևան N 35-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 622-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու, Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին լիազորություններ վերապահելու և Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N 359-Ն և 2012 թվականի փետրվարի 14-ի N 397-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 622-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

19 մարտի 2013 թ.

Երևան N 622-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 359-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 397-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 19-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին:

2. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին լիազորություններ վերապահելու մասին» N 359-Ն և 2012 թվականի փետրվարի 14-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին» N 397-Ն որոշումները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Երևանի քաղաքապետ Հ. Մարության

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։