Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ-150» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 դեկտեմբերի 2018 թվականի թիվ 226-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ-150» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2019 թվականի փետրվարի 12-ից շրջանառության մեջ դնել «Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

2018 թ. դեկտեմբերի 27

Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2018 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 226-Ն որոշմամբ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամի

Հուշադրամի դիմերեսին պատկերված է հատված` Հ. Թումանյանի «Ախթամար» պոեմից բացված գրքի ֆոնին և դրվագ` պոեմի նկարազարդումից (գործ՝ Մ. Աբեղյանի): Ստորին կենտրոնական հատվածում անվանական արժեքի մակագրությունն է` «10000 ԴՐԱՄ»: Աջ և ձախ կողմերում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» ուղղահայաց մակագրությունն է և թողարկման տարեթիվը՝ «2019»:

Հուշադրամի դարձերեսին Հ. Թումանյանի դիմանկարն է և ստորագրությունը: Ձախ մասում գրողի ծննդյան և մահվան տարեթվերն են՝ «1869» և «1923»: Մակագրություններն են՝ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ» և «HOVHANNES TUMANYAN»:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10000 դրամ

Մետաղը/հարգը ոսկի 900.0

Տրամագիծը 22,0 մմ

Քաշը 8,6 գ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Քանակը 500 հատ

Էսքիզների հեղինակն է՝ Վարդան Վարդանյանը:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։