Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2017 թվականի N 492-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի մայիսի 19-ից մինչև 2020 թվականի մայիսի 11-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված՝ 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 27.12.18 N 1544-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. մայիսի 16

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մայիսի 11-ի N 492-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման

երկիրը Արժեքը

(դրամ)

1. 5608 Նեյլոնե ձկնաբուծական ցանցապարկ կգ 52,000 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 188162000

2. 3926 Ձկնաբուծական ավազանի հավաքման ՊԷ սալիկներ կգ 5,000 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 41000000

3. 7315 Մետաղական շղթա կգ 3,000 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 2500000

4. 7318 Մետաղական ներպտուտակային ամրակ կգ 2,500 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 3800000

5. 7326 Մետաղական ամրակ կգ 8,000 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 4000000

6. 7318 Մետաղական ամրացնող օղակներ կգ 800 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 2200000

7. 7315 Մետաղական եռակցված կապերով շղթա կգ 58,000 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 20000000

8. 7316 Խարիսխ կգ 32,000 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 20600000

9. 8907 Ազդալողաններ՝ մետաղական հատ 200 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 40000000

10. 8907 Ազդալողաններ ՊԷ հատ 200 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 180000000

11. 5607 Պարան կգ 20,000 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 34000000

12. 8479 Տեսակավորման սարքավորում հատ 1 --/ԵՄ 27000000

13. 8904 Մոտորանավակ քարշակ հատ 1 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 37000000

14. 8901 Աշխատանքային կատամարան հատ 1 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 223000000

15. 8907 Պոնտոն (տախտակամած)՝ բետոնից հատ 2 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 20000000

16. 8526 Տեսահսկման սարքեր և կից պարագաներ հատ 8 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 6400000

17. 3923 Տարա՝ ձկան տեղափոխման համար կգ 3000 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 7500000

18. 7309 Հեղուկ թթվածնի տարաներ կգ 1000 ՌԴ, Ուկրաինա, ԵՄ/ ՌԴ, Ուկրաինա, ԵՄ 6000000

19. 8413 Ձկան պոմպ հատ 1 -- / ԵՄ 33000000

20. 8468 ՊԷ խողովակների զոդման սարք հատ 1 ՌԴ/ Ուկրաինա / ԵՄ 6415200

Ընդամենը 902577200

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։