Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-12-28-ից մինչև 2021-04-16։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2021-04-16Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունիսի 2018 թվականի N 683-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հունիսի 19

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 15-ի N 683-Ա որոշման

Ց Ա Ն Կ

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը՝

10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման

երկիրը Արժեքը (դրամ)

1 2 3 4 5 6 7 8

1. 1805000000 Կակաո-փոշի Կակաո-փոշի՝ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի կգ 203 000 Եվրամիություն, Գանա, Կոտ-դ՛ Իվուար, Ինդոնեզիա, Մալազիա, Նիգերիա, Կամերուն 296 000 000

2. 1803100000 Կակաո զանգված (քերուկ) Կակաո զանգված յուղազերծված կամ ոչ յուղազերծված կգ 183 000 Եվրամիություն, Գանա, Կոտ-դ՛ Իվուար, Ինդոնեզիա, Մալազիա, Նիգերիա, Կամերուն 430 000 000

3. 1804000000 Կակաոյի յուղ 100% կակաոյի յուղ, հալման ջերմաստիճանը 31-35 C կգ 61 000 Եվրամիություն, Գանա, Կոտ-դ՛ Իվուար, Ինդոնեզիա, Մալազիա, Նիգերիա, Կամերուն 177 000 000

4. 1302310000 Ագար-ագար Խտացուցիչ նյութ, խոնավությունը մոտ 10% կգ 770 Եվրամիություն, Չինաստան 8 500 000

5. 0813409500 Բալի չիր Խոնավությունը 15-35% կգ 3000 Եվրամիություն, Չինաստան 6 140 000

6. 0813409500 Թթի չիր Խոնավությունը 15-30% կգ 60000 Աֆղանստան, Չինաստան 73 500 000

7. 3302101000 Սննդային բուրավետիչներ Սննդի արտադրության մեջ օգտագործվող եթերային յուղեր կգ 200 Եվրամիություն 3 500 000

8. 3302102100 Սննդային բուրավետիչներ Սննդի արտադրության մեջ օգտագործվող եթերային յուղեր կգ 200 Եվրամիություն 3 500 000

9. 3302102900 Սննդային բուրավետիչներ Սննդի արտադրության մեջ օգտագործվող եթերային յուղեր կգ 200 Եվրամիություն 3 800 000

10. 3302104000 Սննդային բուրավետիչներ Սննդի արտադրության մեջ օգտագործվող եթերային յուղեր կգ 200 Եվրամիություն 4 000 000

11. 1517909900 Բուսական ճարպեր Սննդի համար պիտանի բուսական կամ կենդանական ծագման յուղեր կգ 292 000 Եվրամիություն, Մալազիա 262 800 000

12. 4823908597 Թղթյա կապսուլա Թղթյա կամ ստվարաթղթյա արտադրանք կգ 11 500 Եվրամիություն, Թուրքիա 82 800 000

13. 5806329000 Դեկորատիվ ժապավեն գործվածքից Նեղ գործվածքներ քիմիական թելերից կգ 2 580 Եվրամիություն, Թուրքիա 59 000 000

14. 4819100000 Ստվարաթղթյա տուփեր Ստվարաթուղթ, արկղեր և տուփեր գոֆրոթղթից կամ ստվարաթղթից կգ 25 400 Եվրամիություն, Թուրքիա 86 000 000

15. 3920621903 Ժապավեն՝ կոնֆետների փաթեթավորման համար Պլաստմասսայե սալեր, թերթեր, ժապավեններ կգ 17 750 Եվրամիություն, Թուրքիա 57 500 000

16. 8418610019 Սառեցնող սարքավորում Շոկոլադի արտադրության մեջ ջրի սառեցման սարքավորում հատ 2 Եվրամիություն, Չինաստան 68 000 000

17. 8418690008 Սառեցնող սարքավորում` ջերմային նասոսներ Շոկոլադի արտադրության մեջ ջրի սառեցման սարքավորում հատ 2 Եվրամիություն, Չինաստան 43 000 000

ԸՆԴԱՄԵՆԸ 1 665 040 000

(հավելվածը լրաց., փոփ. 16.08.18 N 923-Ա, խմբ. 27.12.18 N 1553-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Է. Աղաջանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։