«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2004 թվականի N 1086-Ն
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱԶԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2004 թվականի հուլիսի 11-ին կայացած` Գեղարքունիքի մարզի Թազագյուղի գյուղական համայնքի ղեկավարի ընտրության վերաքվեարկության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 60505 դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. օգոստոսի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 29-ի N 1086-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱԶԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
___________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
___________________________________________________________________
1.
Աշխատանքի վարձատրության ֆոնդ
30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
30000
2.
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ
15000
3.
Տրանսպորտի ծառայության վճարներ
5000
4.
Կապի ծառայության վճարներ
1000
5.
Գրասենյակային ծախսեր
1000
_______________________________________________________________
ընդամենը
52000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(1620 ընտրող +1620 x0,05) x5 դրամ
8505
_______________________________________________________________
Ընդամենը
60505
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան