ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2019 թվականի N 37-Ա
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 20-ի «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ ստեղծելու մասին» N 746 որոշման հավելվածի 24-րդ և 25-րդ կետերին համապատասխան`
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը համալրել նոր անդամներով` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունվարի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հունվարի 17-ի N 37-Ա
որոշման
Ց Ո Ւ Ց Ա Կ
«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐՈՂ ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ռ. Ռուբինյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ծ. Սողոմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ս. Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Հ. Մալխասյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Մ. Կարապետյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Ս. Բարսեղյան - ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակի ղեկավար
Հ. Մովսիսյան - «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Է. Մարգարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ
Լ. Գրիգորյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան