Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ԵՎ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՈՒՂԵԾՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-25-Ը ՀՀ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2019 թվականի N 44-Ա

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ԵՎ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՈՒՂԵԾՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-25-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության հանձնաժողովի նիստերը և դրա աշխատանքային խմբերի հանդիպումները 2019 թվականի հունվարի 22-25-ը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու հետ կապված ծախսերը` 4,346.25 հազ.ուղղ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հունվարի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։