Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 մայիսի 1999 թվականի, ՀՕ-297) 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ տասներորդ մասով.
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 մայիսի 1999 թվականի, ՀՕ-297) 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ տասներորդ մասով.
«Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներն իրավունք ունեն ստանալու պետական նմուշի դիպլոմ` մինչև 2005-2006 ուսումնական տարվա ավարտը հանձնելով պետական քննություններ` պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերում ըստ մասնագիտությունների` պետական լիազորված մարմնի սահմանած մասնագիտական-առարկայական ծրագրերի համաձայն: Պետական քննությունների կազմակերպական կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև 2003 թվականի փետրվարի 1-ը:»: