ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2019 թվականի N 8-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնին ամրացված, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցը՝ համաձայն N 1 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցը՝ համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) երկշաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ավտոմեքենայի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարին՝
1) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենայի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված ավտոմեքենայի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունվարի 18
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2019 թվականի
հունվարի 10-ի N 8-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
NN
ը/կ Մակնիշը, նույնականացման համարը Պետական համարանիշը Թողարկման տարեթիվը Ձեռքբերման
տարեթիվը Սկզբնական արժեքը (դրամ) Հաշվեկշռային արժեքը
(վերագնա-հատված)
(դրամ)
ՀՀ կրթության տեսչական մարմին
1. Նիսան Մաքսիմա,
JN1CA31C84T732999 250LL60 2004 թ. 2011 թ. 5387865,16 5414804
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2019 թվականի
հունվարի 10-ի N 8-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
NN
ը/կ Մակնիշը,
նույնականացման համարը Պետական համարանիշը Թողարկման տարեթիվը Սկզբնական արժեքը
(դրամ) Հաշվեկշռային արժեքը
(դրամ)
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտե
1. TOYOTA COROLLA
NMTBTOJE50R002252 707LL60 2013 թ. 8375000 4355000
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան