Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 294-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունվարի 2019 թվականի N 52-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 294-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1063-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 294-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հունվարի 21

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունվարի 21-ի N 52-Ա

որոշման

«Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 16-ի N 294-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Հ. Հովհաննիսյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Է. Առաքելյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Սանդիկով -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ս. Գոգյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն

որակավորման կոմիտեի նախագահ

Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և

հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Վ. Սահակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության

կոմիտեի նախագահի տեղակալ

Գ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Հ. Եսայան - «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Ալեքսանյան - «ԵԻԱ Ինժեներինգ» (YEA) ընկերության տնօրեն

(համաձայնությամբ)

Ա. Բալդրյան - «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ

(համաձայնությամբ)

Ս. Այվազյան - Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի

ղեկավար (համաձայնությամբ)

Վ. Սարգսյան - «ԹԱՉ ԷՖԻՔՍ» (TouchFX) տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Մուսայելյան - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Բ. Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն

(համաձայնությամբ)

Ա. Սալաթյան - Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ

(համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Յու. Սարգսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

մեխանիկա և մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր,

տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների

ազգային ակադեմիայի ակադեմիկոս

Վ. Մելիքյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնի

վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ

Վ. Շահբազյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

Գյումրու մասնաճյուղի տեքստիլ և թեթև արդյունաբերության

արտադրանքի տեխնոլոգիա և դիզայն ամբիոնի դոցենտ,

տեխնիկական գիտությունների թեկնածու

Ս. Ավետիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

ալգորիթմական լեզուներ և ծրագրավորում ամբիոնի վարիչ,

տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Լ. Չարխիֆալակյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

էներգետիկայի ոլորտի տնտեսագիտություն և կառավարում

ամբիոնի դոցենտ, տնտեսագիտական գիտությունների

թեկնածու

Ա. Հովհաննիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

ընդերքաբանություն և շրջակա միջավայրի պահպանություն

ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր,

պրոֆեսոր

Ա. Խաչատրյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր,

պրոֆեսոր

Ա. Գևորգյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի

փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Խ. Մանուկյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

ՏՀՏԷ ինստիտուտի ՄՏՏ 819 խմբի ուսանող

Ա. Մարկոսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

ՏՀՏԷ ինստիտուտի Հ 619-1 խմբի ուսանող

Ա. Ալոյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

ՏՀՏԷ ինստիտուտի ՄՏՏ 809 խմբի ուսանողուհի

Ա. Գալջյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

ՏՀՏԷ ինստիտուտի Ե13.03 ասպիրանտ

Ա. Տիգրանյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

ՄՄՏՀԴ ինստիտուտի ԴԳ 543 խմբի ուսանողուհի

Ա. Թովմասյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական

ճարտարագիտության ֆակուլտետի ԻԴ 04.01 ասպիրանտ

Հ. Այնաջյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

ՏՀՏԷ ինստիտուտի ՄՌ 707 խմբի ուսանող

Ա. Դռնոյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի

էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ՄԷԷ 706

խմբի ուսանող»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։