Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-01-22-ից մինչև 2019-10-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-10-18Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2015 թվականի N 229-Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման հավելվածի 32-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մարտի 30

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 30-ի N 229-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Հ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Հ. Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Գոգյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ

Հ. Դանիելյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Դ. Գյուրջինյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ

Ա. Շագաֆյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության տեսչական մարմնի ղեկավար

Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ռ. Յիրիկյան - «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Կարապետյան - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հ. Մուսայելյան - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Յակուբյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Մուրադյան - «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)

Ա. Թադևոսյան - ՀՀ ԳԱԱ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ (համաձայնությամբ)

Ա. Իսրայելյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ, պատմ. գիտ. թեկ., դոցենտ (համաձայնությամբ)

Ա. Թորոսյան - Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Ն. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մ. Ապրեսյան - Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, պրոֆեսոր

Է. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գ. Հաջյան - Երևանի պետական համալսարանի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր

Ռ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ա. Վաղարշյան - Երևանի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ա. Աթանեսյան - Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ս. Շուքուրյան - Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Սողոմանյան - Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ

Ռ. Խաչատրյան - Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհի

Դ. Ափոյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Բ. Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Գ. Մանուկյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Ս. Ղազարյան - Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Ա. Գարեգինյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Ա. Մնացականյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի

(հավելվածը փոփ. 11.12.15 N 1206-Ա, 31.01.17 N 69-Ա, 26.12.17 N 1536-Ա, խմբ. 28.12.18 N 1690-Ա, փոփ. 21.01.19 N 55-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։