ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2018 թվականի N 1162-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 4 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (համաձայն հավելվածի)՝ հետագայում օտարելու նպատակով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2018 թ. հոկտեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
հոկտեմբերի 18-ի N 1162-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ 4 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
Հ/Հ Տրանսպոր- տային միջոցի անվանումը Պետհամարանիշը Նույնացման համարը Թողարկման տարեթիվը Սկզբնական (վերագնա- հատված) արժեքը
(դրամ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1. ԳԱԶ 3110-121 031 HH 01 XTH31100031194128 2003 725910 483940
2. ԳԱԶ-3102-121 032 HH 01 XTH31020041200195 2003 967880 645253
3. ԳԱԶ-3102-121 052 HH 01 XTH310200441200233 2003 871092 580728
4. ԲՄՎ -750 ILA 073 HH 01 WBAGK01040DB56042 1999 3152000 2101333
(հավելվածը փոփ. 10.01.19 N 4-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան