Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2019 թվականի N 40-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված ավտոմեքենաները (այսուհետ՝ շարժական գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանը և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի հետ համատեղ 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածով նախատեսված շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել շարժական գույքը հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) ծախսերի իրականացումը՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հունվարի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունվարի 17-ի N 40-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին ԵՎ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանն ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Պետական մարմինը Պետական

համա-րանիշը Մակնիշը Թողարկման

տարեթիվը Նույնականացման

համարը Տեխնիկա-կան անձնագիրը Սկզբնական արժեքը

(դրամ) Մնացորդա-յին արժեքը

(դրամ)

1. ՀՀ Արագածոտնի մարզպետարան 149 LL 50 TՕYՕTA

LC PRADՕ 2.7 2006 թ. JTEBL29J665044938 KB719161 14 324 265 0,00

2. ՀՀ պետական վերահսկողական ծառայություն 139 LL 50 TՕYՕTA LC 200 4.0 2012 թ. JTMHՍ09J7D4064988 KB717385 26 700 000 7 392 521

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։