Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-09-09-ից մինչև 2022-05-14։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-05-14Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2004 թվականի N 1160-Ն

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության զենք պահելու և կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների ցանկն ու նրանց կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող անհատական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը և թիվը` համաձայն N 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողների կողմից օգտագործվող զենքի մասին» N 189 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. օգոստոսի 20

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 15-ի N 1160-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶԵՆՔ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԻ, ՁԵՎԻ, ՄՈԴԵԼԻ ԵՎ ԹՎԻ

Պաշտոնը Հաս-

տիք-

ների

թիվը Զենքի տեսակը Զենքի ձևը Զեն-

քի

թիվը Զենքի մոդելը

ՀՀ գլխավոր հարկադիր

կատարող 1 ծառայողական կարճ

ակոսափող 1 ՀՀ կառավարությանն

առընթեր ՀՀ

ոստիկանության

քրեագիտական

պահանջներին

համապատասխան

տեխնիկական

բնութագիր ունեցող

ցանկացած մոդել

Վարչության պետ 1 ծառայողական կարճ

ակոսափող 1

Վարչության պետի

տեղակալ 2 ծառայողական կարճ

ակոսափող 2

Բաժնի պետ 14 ծառայողական կարճ

ակոսափող 14

քաղաքացիական գազային 14

Բաժնի պետի տեղակալ 12 ծառայողական կարճ

ակոսափող 12

քաղաքացիական էլեկտրահարող

սարք 12

Բաժանմունքի պետ 16 ծառայողական կարճ

ակոսափող 16

քաղաքացիական գազային 16

Ավագ հարկադիր

կատարող 71 ծառայողական կարճ

ակոսափող 71

Հարկադիր կատարող 144 ծառայողական կարճ

ակոսափող 144

Հարկադիր կատարող-

հերթապահ 2 ծառայողական կարճ

ակոսափող 2

ԸՆԴԱՄԵՆԸ 263 ծառայողական կարճ

ակոսափող 263

քաղաքացիական գազային 30

քաղաքացիական էլեկտրահարող

սարք 12

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 15-ի N 1160-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ

Ձեռնաշղթա` 50 միավոր

Ռետինե մահակ` 279 միավոր

Զրահաբաճկոն` 50 միավոր

Սաղավարտ` 50 միավոր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։