Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

07 փետրվարի 2019 թ.

ք. Երևան N 03-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի դրույթով.

1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան թեմային նվիրված «ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. HENRIKH MKHITARYAN» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Ֆլորա և ֆաունա. Հին աշխարհի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «ՏՐՈԳՈՆԹԵՐՅԱՆ ՓԻՂ. MAMMUTHUS TROGONTHERII» նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

2. Գործողության մեջ դնել`

1) Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան թեմային նվիրված «ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. HENRIKH MKHITARYAN» նամականիշը, սահմանելով անվանագինը` 450 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:

2) Ֆլորա և ֆաունա. Հին աշխարհի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «ՏՐՈԳՈՆԹԵՐՅԱՆ ՓԻՂ. MAMMUTHUS TROGONTHERII» նամականիշը, սահմանելով անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

Նախարար Հ. Արշակյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2019 թ. փետրվարի 7-ի

թիվ 03-Ն հրամանի

Ակտի պատկեր

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի

2019 թ. փետրվարի 7-ի

թիվ 03-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։