ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2019 թվականի N 58-Ա
ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հունվարի 21
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հունվարի 21-ի N 58-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Ղարիբյան - ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող (հանձնաժողովի նախագահ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Արզումանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
Ա. Դավթյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Կիրակոսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Ղազանչյան - «Հայաստանի թատերական գործիչների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Լ. Արզումանյան - «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ն. Ջրբաշյան - Ռ. Ջրբաշյանի դուստր (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան