Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2019 թվականի N 64-Ա

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքում Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների միության 35-րդ համագումարին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ 2019 թվականի հունվարի 14-20-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել հրավիրող կողմի միջոցների հաշվին։

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. հունվարի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։