«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2004 թվականի N 1173-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. օգոստոսի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1173-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման
հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի
և դրանք իրականացնող մարմինների
անվանումները Վերաբաշխում «Հայաստանի
Հանրապետության 2004
թվականի պետական բյուջեի
մասին» ՀՀ օրենքի N 1
հավելվածում և փոփոխություններ
ՀՀ կառավարության 2004
թվականի փետրվարի 12-ի
N 216-Ն որոշման N 5 հավելվածում
(փակագծերում նշված են
հատկացումներից պակասեցվող,
իսկ դրական նշանով`
ավելացվող գումարները)
խում-
բը ենթա-
խումբը ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 0 0
06 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
01 01. Գործադիր իշխանության, պետական
կառավարման հանրապետական և
տարածքային կառավարման
մարմինների պահպանում 20955.4 25673.5
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն
այդ թվում` 20955.4 25673.5
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 3701.7 8419.8
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ
ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ 1974.0 3948.0
ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ
այդ թվում` 376.1 752.2
- պարտադիր սոցիալական
ապահովագրության վճարներ 376.1 752.2
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 1351.6 3719.6
- գրասենյակային ապրանքներ և նյութեր 310.2 620.3
- գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 571.2 2284.8
- տրանսպորտային ծառայությունների վճարներ 74.5 149.0
- կապի ծառայությունների վճարներ 184.3 368.7
- էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր 80.0 160.0
- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր 5.4 10.8
- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 126.0 126.0
ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 17253.7 17253.7
- սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր 7482.9 7482.9
- տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր 4360.0 4360.0
- այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր 5410.8 5410.8
06 03 01. Աղքատության ընտանեկան նպաստ և
միանվագ դրամական օգնություն (29001.9) (41766.5)
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն
այդ թվում` (29001.9) (41766.5)
- ընթացիկ տրանսֆերտներ (29001.9) (41766.5)
06 03 03. Աղքատության ընտանեկան նպաստի
տրամադրման հետ կապված փոստային
ծառայությունների ձեռքբերման գծով
վճարումների ապահովում 8046.5 16093.0
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն
այդ թվում` 8046.5 16093.0
- կապի ծառայությունների վճարներ 8046.5 16093.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան