Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1622-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2019 թվականի N 32-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1622-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԲԱԼԱԲԵԿՅԱՆ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1622-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետում «2018 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2019 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

2) որոշման հավելվածը 17-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

« 18. 6810 Ե/բ հենասյուն, 7*8 մմ կգ 18000 Իտալիա 2125000

19. 6810 Ե/բ հենասյուն, 8*12 մմ կգ 1700 Իտալիա 196000

20. 7312 Պողպատե լար կգ 80 Իտալիա 640000

21. 3926 Պլաստմասսայե վրադիր, 14*14 մմ կգ 8 Իտալիա 48000

22. 3926 Պլաստմասսայե վրադիր, 7*7 մմ կգ 860 Չեխիա 1946900

23. 3926 Պլաստմասսայե վրադիր, 8*14 մմ կգ 170 Չեխիա 416600

24. 7326 Սալեր՝ ցինկապատ թերթից կգ 60 Իտալիա 93600

25. 7326 Պողպատե լարի ամրացման դետալ, 8*12 մմ կգ 95 Իտալիա 343900

26. 7326 Պողպատե լարի ամրացման դետալ, 14*14 մմ կգ 6 Իտալիա 16600

27. 7326 Գերլարիչ կգ 39 Իտալիա 136700

28. 7312 Խարսխային լար կգ 34 Իտալիա 187800

29. 7326 Ցինկապատ լարիչ կգ 30 Իտալիա 112170

30. 3917 ՊՎՔ խողովակ կգ 2 Իտալիա 13600

31. 3926 Պլաստմասսայե սեղմակ Top կգ 284 Չեխիա 720800

32. 3926 Պլաստմասսայե սեղմակ Krodes Victory կգ 815 Չեխիա 2239400

33. 3926 Պլաստմասսայե սեղմակ Start կգ 36 Չեխիա 42100

34. 5608 Հակակարկտային ցանց կգ 3300 Չեխիա 8025400

35. 3926 S-կեռիկ կգ 5 Չեխիա 280000

36. 7326 Ամրացման շղթա կգ 245 Չեխիա 1351400

»:

3) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «14,313,797» թիվը փոխարինել «33,249,767» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. հունվարի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։