Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-08-02-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

21 հուլիսի 2011 թվականի N 28

26. ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

Հիմք ընդունելով «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման» աշխատանքների (ծառայությունների) կատարման ՊԳԳ-ԱՇՁԲ-10/53 ծածկագրով մրցույթի արդյունքները`

1. Նախապատվություն տալ «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Արժեթղթերի արտադրության լեհական ֆաբրիկա ՊՎՊՎ» բաժնետիրական ընկերության միջև 2011 թվականի ապրիլի 7-ին կնքված ԱՇՁԲ-10/53-1 ծածկագրով պայմանագրին:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը (նկատի ունենալով, որ «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է պատվիրատու) բանակցել «Արժեթղթերի արտադրության լեհական ֆաբրիկա ՊՎՊՎ» բաժնետիրական ընկերության հետ` սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագիրը փոփոխելու և լրացնելու համար ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել լրամշակված պայմանագիր` հիմք ընդունելով սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի օրինակելի ձևը:

3. Հավանություն տալ «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի համակարգի ներդրման» աշխատանքների (ծառայությունների) կատարման պայմանագրի օրինակելի ձևին` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. օգոստոսի 2

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 21-ի

նիստի N 28 անձնագրային

որոշման

Հավելված 1

Հավելված 2

Հավելված 3

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։