ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
13 օգոստոսի 2015 թվականի N 38
12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրային որոշման N 1 հավելվածով հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարության 9-րդ կետը`
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությանը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. օգոստոսի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թ.
օգոստոսի 13-ի նիստի N 38
արձանագրային որոշման
(հավելվածը լրաց., խմբ. 31.03.16 N 12, փոփ. 22.12.16 N 52)