Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 44 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 2 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-03-13-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

1 մարտի 2012 թվականի N 8

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 44 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ N 2 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի նիստի N 44 արձանագրության «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման ռազմավարությանը և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 2 արձանագրային որոշման N 2 հավելվածում` Հայաստանի Հանրապետությունում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրման միջոցառումների ծրագրում, կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Ռազմավարական ուղղություն 1.» բաժնի ռազմավարություն 2-ի 3-րդ կետի «Ժամանակացույց» սյունակում «2011 թվական» բառերը փոխարինել «2012 թվական» բառերով.

2) «Ռազմավարական ուղղություն 3.» բաժնի ռազմավարություն 3-ի 2-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) «Ռազմավարական ուղղություն 3.» բաժնի ռազմավարություն 3-ի 4-րդ կետի «Միջոցառում» սյունակում նշված միջոցառումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոնների հարցերով Ազգային համակարգող մարմնի և զբոսաշրջության ոլորտի պետական Լիազոր մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգի մշակում, զբոսաշրջությանն առնչվող սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական տվյալների հավաքագրման բազայի ստեղծում` համապատասխան գերատեսչությունների ղեկավարների համատեղ հրաման»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մարտի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։