Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2019 թվականի N 99-Ն

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն N 1 հավելվածի, հետագայում օտարելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները, համաձայն N 2 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները, համաձայն N 3 հավելվածի, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին ամրացված տրանսպորտային միջոցները, համաձայն N 4 հավելվածի, հետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հանձնելու պայմանով:

5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

7. Սահմանել, որ՝

1) սույն որոշման N 1 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն որոշման N 2 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի միջոցների հաշվին.

3) սույն որոշման N 3 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Արցախի Հանրապետության կառավարության հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ նախատեսելով դրույթ այն մասին, որ որոշման N 4 հավելվածի ցանկում նշված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման հետ կապված ծախսերն իրականացվելու են Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցների հաշվին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. փետրվարի 19

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 15-ի N 99-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Ավտոմե-քենայի համա-րանիշը Ավտոմեքենայի մակնիշը Ավտոմե-քենայի տարե-թիվը Ձեռք-բերման արժեքը

(հազ. դրամ) Մաշվա-ծությունը (տարե-կան 12%) Հաշվե-կշռային (մնացոր-դային) արժեքը առ 01.01.18 թ.

(հազ. դրամ) Նույնացման համարը

1. 173 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2007 6800 100 0 JTNBV58E702062177

2. 161 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2010 8430 96 337.2 JTNBH58E90J006092

3. 163 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2007 6800 100 0 JTNBV58E102062451

4. 162 BB 01 Նիսան-Սոննի 2007 5494 100 0 JN1CFAN16Z0109666

5. 159 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2010 8430 96 337.2 JTNBH58E20J006217

6. 119 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2007 6800 100 0 JTNBV58E802061135

7. 102 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2010 8430 96 337.2 JTNBH58E10J006393

8. 174 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2007 6800 100 0 JTNBV58E102061896

9. 199 BB 01 Միցուբիշի Պաջեռո 2007 3160.1 100 0 JMYLNV96W8J001487

10. 216 BB 01 Միցուբիշի Լ-200 2011 11000 84 1760 MMBJNKB40BD036075

11. 149 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2007 6800 100 0 JTNBV58E202061924

12. 150 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2007 6800 100 0 JTNBV58E402061889

13. 121 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2007 6800 100 0 JTNBV58E002062165

14. 177 BB 01 Վազ-22074 2007 2809 100 0 XTA21074072570657

15. 108 BB 01 Հյունդաի Ն-100 2003 13500 100 0 KMJFD27G83K552832

16. 222 BB 01 ԲՄՎ 735i 2002 27000 100 0 WBAGL41080DL85292

17. 046 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2010 8430 96 337.2 JTNBH58E40J006176

18. 037 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2010 8430 96 337.2 JTNBH58E30J006279

19. 067 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2010 8430 96 337.2 JTNBH58EX0J005937ուղղ.

20. 053 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2010 8430 96 337.2 JTNBH58E50J005876

21. 179 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2010 8430 84 1348.8 JTNBH58E00J006000

22. 039 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2007 6800 100 0 JTNBV58E002062439

23. 081 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2010 8430 96 337.2 JTNBH58E50J006106

24. 086 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2010 8430 96 337.2 JTNBH58E10J005969

25. 214 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2010 8430 96 337.2 JTNBH58E60J006356

26. 178 BB 01 Միցուբիշի Լ-200 2011 11000 84 1760 MMBJNKB40BD036072

27. 139 BB 01 ՇԵՎՐՈԼԵ 1998 103698 100 0 1GCHG35R6W1071312

28. 098 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2011 8430 84 1348.8 JTNBH58E70J008438

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 15-ի N 99-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Ավտոմե-քենայի համա-րանիշը Ավտոմեքենայի մակնիշը Ավտոմե-քենայի տարե-թիվը Ձեռքբերման արժեքը

(հազ. դրամ) Մաշվա-ծությունը (տարե-կան 12%) Հաշվեկշռային (մնացորդային) արժեքը առ 01.01.18 թ.

(հազ. դրամ) Նույնացման համարը

1. 032 BB 01 Ռենո-Լոգան 2015 5280 12 4646.4 X7LLSRB2HFH7 49047

2. 143 BB 01 ՈՒԱԶ-Պիկապ 2015 7477.7 36 4785.7 XTT236320F104 8460

3. 155 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2010 8430 96 337.2 JTNBH58E60J00 5921

4. 141 BB 01 ՈՒԱԶ-Պիկապ 2015 7477.6 36 4785.7 XTT236320F104 8450

5. 061 BB 01 ՈՒԱԶ-Պատրիոտ 2015 6829.1 36 4370.6 XTT316300F104 8432

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 15-ի N 99-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Ավտոմե-քենայի համա-րանիշը Ավտոմեքենայի մակնիշը Ավտոմե-քենայի տարե-թիվը Ձեռք-բերման արժեքը

(հազ. դրամ) Մաշվա-ծությունը (տարե-կան 12%) Հաշվե-կշռային (մնացոր-դային) արժեքը առ

01.01.18 թ.

(հազ. դրամ) Նույնացման համարը

1. 167 BB 01 Միցուբիշի Լ-200 2013 12940 60 5176 MMBJNKB40DD032108

2. 061 SS 05 Տոյոտա-Կորոլլա 2013 8375 60 3350 NMTBT0JE10R002457

3. 169 BB 01 Միցուբիշի Լ-200 2011 11000 84 1760 MMBJNKB40BD036023

4. 005 BB 01 Տոյոտա-Կորոլլա 2013 8375 60 3350 NMTBT0JE10R002197

5. 156 BB 01 ՈՒԱԶ-Պիկապ 2015 7077.2 36 4529.4 XTT236320F1048449

6. 182 BB 01 ՈՒԱԶ-Պիկապ 2015 7077.2 36 4529.4 XTT236320F1048456

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 15-ի N 99-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

NN

ը/կ Ավտոմե-քենայի համա-րանիշը Ավտոմեքենայի մակնիշը Ավտոմե-քենայի տարե-թիվը Ձեռք-բերման արժեքը

(հազ. դրամ) Մաշվա-ծություն (տարե-կան 12%) Հաշվե-կշռային (մնացոր-դային) արժեքը առ 01.01.18 թ.

(հազ. դրամ) Նույնացման համարը

1. 125 BB 01 ՈՒԱԶ-Պատրիոտ 2015 7215.4 36 4617.9 XTT316300F1048375

2. 122 BB 01 ՈՒԱԶ-Պատրիոտ 2015 6761.5 36 4327.3 XTT316300F1048354

3. 184 BB 01 ՈՒԱԶ-Պիկապ 2015 7077.2 36 4529.4 XTT236320F1048196

4. 185 BB 01 ՈՒԱԶ-Պիկապ 2015 7077.2 36 4529.4 XTT236320F1048451

5. 228 BB 01 ՈՒԱԶ-Պատրիոտ 2015 6829.1 36 4370.6 XTT316300F1048034

6. 229 BB 01 ՈՒԱԶ-Պատրիոտ 2015 6829.1 36 4370.6 XTT316300F1048334

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։