«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2004 թվականի N 1198-Ն
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել 2004 թվականի ապրիլի 28-ին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված ավտոմեքենաները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ առաջին աճուրդով չվաճառված ավտոմեքենաներն օտարելու նպատակով` սահմանված կարգով կազմակերպվում են այլ աճուրդներ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աճուրդի կազմակերպումն ու անցկացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. օգոստոսի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 26-ի N 1198-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN
ը/կ Մակնիշը Շահագործման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը
(հազ. դրամ) Գնահատված արժեքը (առաջին
աճուրդի մեկնարկային
գինը)
(հազ. դրամ)
1. Ավտոմեքենա «Գազ-31029» 1997 թ., փետրվար 4480.000 1595.81
2. Ավտոմեքենա «Գազ-31029» 1995 թ., մայիս 2772.816 1119.72
3. Ավտոմեքենա «Գազ-53-12» 1989 թ., մարտ 216.614 150.00
4. Ավտոմեքենա «Գազ-31029» 1993 թ., հոկտեմբեր 3826.339 1553.92
5. Ավտոմեքենա «Գազ-31029» 1993 թ., հոկտեմբեր 3826.339 1553.92
6. Ավտոմեքենա «Գազ-31029» 1996 թ., փետրվար 4850.000 1986.09
7. Ավտոմեքենա «Գազ-3102» 1998 թ., մայիս 6401.500 2095.64
8. Ավտոմեքենա «Գազ-3102» 2000 թ., հունիս 6548.000 2009.50
9. Ավտոմեքենա «Գազ-31029» 1995 թ., հունիս 4940.000 1985.38
10. Ավտոմեքենա «Գազ-31029» 1993 թ., հոկտեմբեր 3826.339 1553.92
11. Ավտոմեքենա «Գազ-31029» 1996 թ., սեպտեմբեր 4300.000 1690.86
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան