«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2004 թվականի N 1200-Ն
«ՀԱՅՇԻՆԱՆՅՈՒԹԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայշինանյութառ» պետական ձեռնարկության «Գյումրիի առևտրական բազա» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքը` համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր` մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. օգոստոսի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 26-ի N 1200-Ն որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅՇԻՆԱՆՅՈՒԹԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԲԱԶԱ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը Շահագործման
տարին Քանակը
(հատ) Վաճառքի մեկնարկային
գինը
(հազ. դրամ)
Շենքեր
1. Ավտոտնակներ (408.51 քառ. մ) 1989 թ. 1 1078,0
2. Պոմպակայան (102.18 քառ. մ) 1989 թ. 1 270,0
3. Էլ. կարգ. կայան (36.6 քառ. մ) 1989 թ. 1 97,0
4. Ավտոկշեռքի շենք (47.18 քառ. մ) 1989 թ. 1 125,0
Տրանսպորտային միջոցներ
5. Ավտոմեքենա «ԶԻԼ-130» 1977 թ. 1 75,0
6. Ավտոմեքենա «ԳԱԶ-53» 1989 թ. 1 50,0
7. Ավտոմեքենա «ԳԱԶ-52/01» 1989 թ. 1 40,0
8. Ավտոմեքենա «ԳԱԶ-52/01» 1989 թ. 1 40,0
Կառուցվածքներ
9. Խանութ-տաղավար 1989 թ. 1 835,0
10. Պահեստ` ՍԱ1 1989 թ. 1 740,0
11. Պահեստ` ՍԱ2 1989 թ. 1 740,0
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան