Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ «Գ. Վ. ՊԼԵԽԱՆՈՎԻ ԱՆՎԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-01-30-ից մինչև 2024-07-09։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-07-09Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2003 թվականի N 194-Ա

Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) ԵրԵՎանի մասնաճյուղին ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 06.11.14 N 1281-Ա, 24.01.19 N 33-Ա)

Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում հեռակառավարման ուսուցման կազմակերպումն արդիականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության` Ա. Արզումանյան փողոցի N 5 հասցեում գտնվող N 122 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի 2265.2 քառ. մետր մակերեսով 3 233 550 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այսուհետ` գույք) մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) Երևանի մասնաճյուղին:

(1-ին կետը փոփ. 26.06.03 N 798-Ա, 06.11.14 N 1281-Ա, 24.01.19 N 33-Ա)

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` 1-ամսյա ժամկետում Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) Երևանի մասնաճյուղի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

(2-րդ կետը փոփ. 24.01.19 N 33-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. փետրվարի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։