ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունվարի 2019 թվականի N 85-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1084-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի N 69-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1084-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունվարի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հունվարի 29-ի N 85-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
սեպտեմբերի 26-ի N 1084-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Վ. Թևոսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Բուդումյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ս. Սիմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալ
Է. Մարգարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական
վարչության պետ
Լ. Գրիգորյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ս. Սաֆարյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Նազարյան - Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի համակարգող (համաձայնությամբ)
Վ. Մարաբյան - Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Այվազյան - Հայաստանի նկարիչների միության անդամ (համաձայնությամբ)
Գ. Մուրադյան - «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հին բնագրերի ուսումնասիրության և թարգմանության բաժնի վարիչ, բանասեր, թարգմանիչ (համաձայնությամբ)
Ռ. Մալայան - Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Այվազյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր
Է. Վարդանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան
Ա. Ավետիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան
Ս. Կարախանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի խորհրդական
Ա. Գրիգորյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի պրոֆեսոր
Փ. Միրզոյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարի և գծանկարի ամբիոնի վարիչ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Ալավերդյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի մագիստրատուրայի ուսանող
Ս. Պողոսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի մագիստրատուրայի ուսանող
Յու. Ներսիսյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գեղարվեստական նախագծում բաժնի բակալավրի ուսանող
Մ. Մուսաելյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժնի բակալավրի ուսանող
Է. Հարությունյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի բակալավրի ուսանող
Ա. Աղաջանյան - Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի բակալավրի ուսանող»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան