ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2019 թվականի N 107-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1186-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հոբելյանական հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 1186-Ա որոշման N N 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. փետրվարի 8
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2019 թ.
փետրվարի 8-ի N 107-Ա
որոշման
«Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2018 թ.
սեպտեմբերի 6-ի N 1186-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ն․Ղարիբյան - ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող
Բ. Տեր-Գրիգորյան - ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող
Ն.Խաչատուրյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Հ. Գասպարյան - ՀՀ նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
Մ․Գրիգորյան - Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ղուկասյան - ՀՀ Լոռու մարզպետ
Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Դևրիկյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Աղասյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մուրադյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Վ. Կիրակոսյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի թումանյանագիտության բաժնի ղեկավար (համաձայնությամբ)
Տեր Ասողիկ քահանա Կարապետյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Վարդանյան - «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Եղիազարյան - «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Հ. Համբարձումյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի դոցենտ, բ.գ.թ. (համաձայնությամբ)
Ռ. Բաբայան - «Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա․ Մարաբյան - ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2019 թ.
փետրվարի 8-ի N 107-Ա
որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2018 թ.
սեպտեմբերի 6-ի N 1186-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿՈՄԻՏԱՍԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Բ. Տեր-Գրիգորյան - ՀՀ սփյուռքի նախարար պարտականությունները կատարող
Ն․Ղարիբյան - ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող
Հ. Գասպարյան - ՀՀ նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
Մ․Գրիգորյան - Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Աղասյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Տեր Ասողիկ քահանա Կարապետյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Վարդանյան - «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Կոստանդյան - «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ս.Հովհաննիսյան - «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Է. Թադևոսյան - «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Սաթյան - Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ (համաձայնությամբ)
Դ. Ղազարյան - Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Չեքիջյան - «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր (համաձայնությամբ)
Տ. Մանսուրյան - կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ (համաձայնությամբ)
Մ. Նավոյան - «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի գիտական գծով պրոռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ա․ Մարաբյան - ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան