ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2019 թվականի N 144-Ա
ԼԻԼԻԹ ԲԱՆԴՈՒՐՅԱՆԻՆ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՄՈԼԴՈՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Բանդուրյանին 2019 թվականի փետրվարի 20-27-ը գործուղել Մոլդովա (Քիշնև)՝ Մոլդովայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
2. Լիլիթ Բանդուրյանի՝ Մոլդովա (Քիշնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. փետրվարի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
փետրվարի 19-ի N 144-Ա
որոշման
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-27-Ը ՄՈԼԴՈՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ
Գործունեության/տեղափոխման ծախսերը Եվրո
Օդանավակայան 10
Ներքաղաքային տեղափոխում (տեղափոխում դեպի կարճաժամկետ դիտորդների խորհրդակցության վայր և հետ) 10
Ներերկրային տեղափոխում (դեպի դիտորդական վայր և հետ) 60
Հաղորդակցություն (SIM քարտի և բջջային հեռախոսի օգտագործում) 15
Խորհրդակցության ծախսեր (խորհրդակցություն, խորհրդակցության փաթեթ, ճաշեր) 160
Ծախսային հաշիվներ, որոնք պետք է վճարվեն ՀՀ կառավարության կողմից ԺՀՄԻԳ-ին յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար 255
Վարորդ/ավտոմեքենա (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) 150
Վառելիք (10 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) 50
Թարգմանիչ (30 եվրո յուրաքանչյուր օր * 5 օր, յուրաքանչյուր դիտորդի կողմից) 150
Բնակություն (առավելագույնը 7 գիշեր` 85 եվրո/յուրաքանչյուր գիշեր) 595
Սնունդ և մանր ծախսեր (50 եվրո յուրաքանչյուր օր առավելագույնը 7 օր) 350
Բնակություն և սնունդ թարգմանչի համար` անհրաժեշտության դեպքում (50 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) 200
Բնակություն և սնունդ վարորդի համար` անհրաժեշտության դեպքում (50 եվրո/գիշեր * 4 գիշեր, դիտորդի կողմից) 200
Յուրաքանչյուր դիտորդի փոխանցվող գումարը 1.695
Յուրաքանչյուր դիտորդի համար նախատեսվող գումարը 1.950
Ճանապարհածախս Երևան-Քիշնև-Երևան ավիատոմս փաստացի կատարված գնման հիման վրա
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան