Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2019 թվականի N 145-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1‑ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի N 205 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1111-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը» բառերով,

բ. 12-րդ կետում «խորհրդատվական որոշումների (այսուհետ՝ որոշում) ընդունման» բառերը փոխարինել «առաջարկությունների (այսուհետ՝ առաջարկություններ) ներկայացման» բառերով,

գ. 17-րդ կետում «որոշումներն» բառը փոխարինել «առաջարկություններն» բառով,

դ. 18-րդ կետում «որոշման» բառը փոխարինել «առաջարկության» բառով,

ե. 19-րդ կետում և 20-րդ կետի 5-րդ ենթակետում «որոշումները» բառերը փոխարինել «նիստի արձանագրությունները» բառերով.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. փետրվարի 19

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

փետրվարի 19-ի N 145-Ա

որոշման

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

օգոստոսի 21-ի N 1111-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ս. Սիսեռյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Բարխուդարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Ա. Մանուկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Հարությունյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Ա. Ադոնց - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Լ. Առաքելյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

Ս. Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Ա. Եսայան - ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ

Հ. Մուրադյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ

Հ. Արշամյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Մարկոս քահանա

Մանգասարյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Օ. Եորդեկյան - Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ)

Բ. Սարգսյան - Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Եղիազարյան - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)

Հ. Ներսեսյան - Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ս. Գևորգյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության մասնագետ (հանձնաժողովի քարտուղար):»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։