Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

10 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 սեպտեմբերի 2004 թվականի N 1221-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի N 1168 որոշման 4-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերի ջրամատակարարման, ջրահեռացման և սանիտարահամաճարակային վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերի ջրամատակարարման, ջրահեռացման և սանիտարահամաճարակային վիճակի բարելավման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ծրագրով նախատեսված աշխատանքների պատվիրատուն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն է:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերի ջրամատակարարման, ջրահեռացման և սանիտարահամաճարակային վիճակի բարելավման ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել համատեղ հանձնաժողով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելիս քննարկել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման հարցը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. սեպտեմբերի 8

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

սեպտեմբերի 2-ի N 1221-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Անհրաժեշտ ֆինանսական ծախսերի ծավալները սույն ծրագրում տրված են հաշվարկային, շուկայական ցուցանիշներով:

NN

ը/կ Զորամասի

գտնվելու

տարածա-

շրջանը Համակարգի

անվանումը Նախատեսվող

աշխատանքների

անվանումը Չափի

միավորը Քանակը Մոտավոր

արժեքը

(հազ.

դրամ)

1 2 3 4 5 6 7

ՀՀ Լոռու մարզ

1. Պրիվոլնոյե ջրամատակարարում d=50 մմ տրամագծի

ջրատարի կառուցում գծմ 430 2450.0

2. Ձյունաշող ջրամատակարարում d=50 մմ տրամագծի

ջրատարի կառուցում գծմ 750 4275

3. Տաշիր ջրամատակարարում d=50 մմ տրամագծի

ջրատարի կառուցում գծմ 5800 33060

4. Գոգարան ջրամատակարարում d=25 մմ տրամագծի

ջրագծի կառուցում գծմ 200 570

5. Շամլուղ ջրամատակարարում d=50 մմ տրամագծի

ջրատարի կառուցում գծմ 2300 13110

6. Ճոճկան ջրամատակարարում d=50 մմ տրամագծի

ջրատարի կառուցում գծմ 2500 14250

- պոմպակայանի կառուցում հատ 1 9415

- մաքրող սարքավորումների

տեղադրում լրակազմ 1 20000

7. Պուշկինո ջրահեռացում d=300 մմ տրամագծի

կոլեկտորի կառուցում գծմ 1000 5494

ՀՀ Տավուշի մարզ

8. Զորական ջրամատակարարում

d=150 մմ տրամագծի

ջրատարի կառուցում գծմ 7000 75810

Դեբեդավան d=100 մմ տրամագծի

ջրատարի կառուցում գծմ 15000 119700

Դեղձավան d=50 մմ տրամագծի

ջրատարի կառուցում գծմ 9000 46170

ԷՑՎ-10-63/110

պոմպի տեղադրում հատ 1 1100

ՑՆՍ-105/392 պոմպի

տեղադրում հատ 1 2300

էլեկտրասնուցում լրակազմ 1 1800

ՀՀ Շիրակի մարզ

9. Գյոլի ջրամատակարարում d=50 մմ տրամագծի

ջրատարի կառուցում գծմ 440 2508

d=25 մմ տրամագծի

ջրատարի կառուցում գծմ 60 172

d=20 մմ տրամագծի

ջրատարի կառուցում գծմ 40 114

ջրահեռացում d=150 մմ տրամագծի

կոյուղագծի կառուցում գծմ 510 8980

10. Գյուլիջա ջրամատակարարում d=50 մմ տրամագծի

ջրատարի կառուցում գծմ 350 2088

ջրահեռացում d=150 մմ տրամագծի

կոյուղագծի կառուցում գծմ 540 8200

11. Բավրա ջրամատակարարում ջրամատակարարման

ցանցի վերանորոգում գծմ 120 342

Ընդամենը 371908.0

որից` ջրամատակարարում 348634.0

ջրահեռացում 22674.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։