Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 օգոստոսի 2004 թվականի N 1226-Ն

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի և սուրբ Գայանե վանքի միջև գտնվող միաբանական գերեզմանատան (իր զբաղեցրած տարածքով)` իր նշանակությամբ օգտագործումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` մեկամսյա ժամկետում Էջմիածնի քաղաքապետի ու Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հետ համատեղ ապահովել նշված գերեզմանատանն անհրաժեշտ հողատարածքի ճշտումը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գերեզմանատան և անհրաժեշտ հողատարածքի` որպես պետական սեփականության, գույքային իրավունքների պետական գրանցումը.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ կնքել նշված գերեզմանատան անհատույց օգտագործման պայմանագիր և պետական սեփականություն հանդիսացող պատմության ու մշակույթի անշարժ հուշարձան` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի և սուրբ Գայանե վանքի միջև գտնվող միաբանական գերեզմանատունն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն.

գ) Հայաստանյայց Առաքելական եկեղեցու միջոցների հաշվին ապահովել գերեզմանատան չափագրման, սահմանների ճշտման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը.

դ) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետով սահմանված պահպանական պարտավորագրի ստացումը Հայաստանյայց Առաքելական եկեղեցուց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. սեպտեմբերի 9

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։