Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2019-02-22-ից մինչև 2019-12-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-12-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հուլիսի 2018 թվականի N 906-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) և 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) կիրարկումն ապահովելու նպատակով՝

1. Ստեղծել համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանձնաժողովը՝

1) համակարգում է համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առևտրատնտեսական ու ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

2) համակարգում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կողմից համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մշակված միջոցառումների ծրագրերի հիման վրա.

3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերն ու ձևավորում դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

3. Հանձնաժողվի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել վերջինիս իրավասության շրջանակի հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2018 թ. հուլիսի 2

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թվականի

հուլիսի 2-ի N 906-Ա

որոշման

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Մ. Գրիգորյան ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Ռուբինյան - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Եղոյան - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ն. Զոհրաբյան - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Կ. Սիմոնյան - ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ի. Ղափլանյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Լ. Նանուշյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Նազարյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Ա. Ադոնց - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Քոչարյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Մ. Ադամյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Հ. Վարդանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ա. Քամալյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Բ. Բադալյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Ա. Ուդումյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Անափիոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ն. Ղարիբյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Հ. Քոչարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի օգնական

Ս. Բարսեղյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

Գ. Ավետիսյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Է. Խուրշուդյան - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

Տ. Սամվելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ

Տ. Գալստյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության

միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ

Վ. Սիմոնյան - Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ

(հավելվածը լրաց. 30.07.18 N 1027-Ա, խմբ. 21.02.19 N 163-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։