ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2019 թվականի N 194-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
մարտի 1-ի N 194-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարար
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարար
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ն. Ղարիբյան - ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները
կատարող
Հ. Մարության - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Վ. Օսիպյան - ՀՀ ոստիկանության պետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան