Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2019 թվականի N 144-Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ երեք անվանում, ընդհանուր 32.985.000,00 դրամ սկզբնական արժեքով, 15.667,875,00 դրամ մնացորդային արժեքով գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ ապահովել պայմանագրի կնքումը և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

2019 թ. մարտի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

փետրվարի 21-ի N 144-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը հանձնվող գույքի

NN

ը/կ Անվանումը Հաշվեկշռային արժեքը

սկզբնական մնացորդային

1. Ավտոմատ հիստոլոգիական պրեպարատների ներկրման համար Veristain Gemini 21 500 000,00 10 212 500,00

2. Պարաֆինային բլոկների սառեցման համար սառեցնող պլատֆորմ ԵՍ 350 3 170 000,00 1 505 750,00

3. Ավտոմատ դանակների սրման համար ԿՍ250 (Mikrom GmbH) 8 315 000,00 3 949 625,00

Ընդամենը 32 985 000,00 15 667 875,00

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։