ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1534-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար Ա. Միրզոյան
2018 թ. դեկտեմբերի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1534-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը (դրամ)
1. 3926909709 Հակակարկտային ցանց այլ, պլաստմասսայե ցանց և պլաստմասսայե փականներ ցանցի համար կգ 35 000 Իտալիա 100 000 000
2. 7308905100 Սենդվիչ պանելներ պանելներ՝ բաղկացած երկու պատից,
պատրաստված ծալքավոր (կողավոր)
թիթեղաթերթից մեկուսիչ լցանյութով կգ 90 000 Իրան 100 000 000
3. 8418991009 Գոլորշեցուցիչներ և կոնդենսատորներ՝
կենցաղային սառնարաններում օգտագործվողներից բացի գոլորշեցուցիչներ և կոնդենսատորներ`
կենցաղային սառնարաններում
օգտագործվողներից բացի կգ 550 Գերմանիա 100 000 000
4. 8414308109 Սառնարանային սարքավորումներում օգտագործվող կոմպրեսորներ սառնարանային սարքավորումներում օգտագործվող կոմպրեսորներ հատ 6 Գերմանիա 75 000 000
5. 0602208000 Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (խնձորի ծառ, Գոլդն և Ռեդ Դելիշեյս) Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ
չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ հատ 27 000 Նիդերլանդներ 84 000 000
6. 0602208000 Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (խնձորի ծառ, Ռեդ Դելիշեյս) Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ
չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ հատ 30 000 Իտալիա 84 000 000
7. 0602208000 Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (տանձի ծառ, Կոնֆերանտ) Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ
չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ հատ 9 000 Նիդերլանդներ 34 000 000
8. 0602208000 Արմատակալած մրգատու ծառերի տնկիներ (սալորի ծառ, Անժերին) Ծառեր, թփեր ու թփիկներ` պատվաստված կամ
չպատվաստված, որոնք տալիս են ուտելի պտուղ կամ
ընկույզ հատ 4 000 Իտալիա 15 000 000
Ընդամենը 592 000 000
(հավելվածը լրաց., փոփ. 21.02.19 N 123-Ա)
Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար Ա. Միրզոյան