ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2019 թվականի N 3-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացների և դրանց հետ կապված խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ուսումնասիրել «Սևան» ազգային պարկի տարածքում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացները և դրանց հետ կապված խնդիրներն ու ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
(2-րդ կետը փոփ. 28.02.19 N 193-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2019 թ. հունվարի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հունվարի 9-ի N 3-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Ավալյան - ՀՀ բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Գուլյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական
Տ. Մանուկյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
Ս. Կիրակոսյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության պետ
Խ. Բուդումյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ
Ս. Օհանյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի վարիչ
Ա. Խաչատրյան - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ
Լ. Գևորգյան -ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու
Վ. Գուլանյան - «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հունանյան - «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Կ. Բաբայան - «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան