«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2004 թվականի N 1268-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:
3. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել`
ա) Երևան քաղաքի N 101 դպրոցի վերականգնման ուժեղացման համար` 30000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).
բ) Երևան քաղաքի Յավորովի անվան N 131 դպրոցի վերանորոգման համար` 5000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
գ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամի միջնակարգ դպրոցի համար` 9000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).
դ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեվազի միջնակարգ դպրոցի համար` 6000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).
ե) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ավետիսյան N 15ա բնակելի շենքի համար` 5000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).
զ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ավետիսյան N 15բ բնակելի շենքի համար` 5000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).
է) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիսավանի մշակույթի տան հիմնանորոգման համար` 2000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
ը) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի միջնակարգ դպրոցի համար` 30000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).
թ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կենտրոնական հիվանդանոցի հիմնանորոգման համար` 25825.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
ժ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի N 5 դպրոցի նորոգման համար` 5000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
ժա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի N 4 դպրոցի նորոգման համար` 4000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
ժբ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հ. Աբելյանի անվան թատրոնի ջեռուցման համակարգի նորոգման համար` 3500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
ժգ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցի նորոգման համար` 5000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).
ժդ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի գլխավոր հատակագծի մշակման համար` 9640.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կառուցված Նորվեգական թաղամասի բարեկարգման աշխատանքներին խանգարող ավտոտնակների տերերի դրամական հատուցման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին տրամադրել 5639.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):
7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետում նշված սուբվենցիաների գումարի Գյումրու քաղաքային համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2004 թ. սեպտեմբերի 18
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1268-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և դրանք իրականացնող մարմինների անվանումները
Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություն ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի
12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով ներկայացված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)
խումբը
ենթա-խումբը
ինն ամիս
տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
04 03 02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում -88.2 -126.0
ՀՀ քաղաքաշինության նախարարություն -88.2 -126.0
04 03 17. Կրթական օբյեկտների շինարարություն -19297.8 -27148.6
ՀՀ քաղաքաշինության նախարարություն -19297.8 -27148.6
04 03 21. Կրթական օբյեկտների նախագծում -5036.4 -7194.9
ՀՀ քաղաքաշինության նախարարություն -5036.4 -7194.9
04 04 03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում -4843.0 -6918.6
ՀՀ քաղաքաշինության նախարարություն -4843.0 -6918.6
04 05 03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում -1630.8 -2329.7
ՀՀ քաղաքաշինության նախարարություն -1630.8 -2329.7
04 07 02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում -718.3 -1026.2
ՀՀ քաղաքաշինության նախարարություն -718.3 -1026.2
07 03 02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում -32.4 -32.4
ՀՀ քաղաքաշինության նախարարություն -32.4 -32.4
07 04 02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում -329.5 -329.5
ՀՀ քաղաքաշինության նախարարություն -329.5 -329.5
07 06 06. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում -2779.0 -3970.1
ՀՀ քաղաքաշինության նախարարություն -2779.0 -3970.1
08 02 02.Բնակարանային շինարարություն -65385.4 -91756.1
ՀՀ քաղաքաշինության նախարարություն -65385.4 -91756.1
11 04 01. Համայնքների գլխավոր հատակագծերի մշակում -5173.0 -7390.0
ՀՀ քաղաքաշինության նախարարություն -5173.0 -7390.0
11 04 03. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում -525.0 -750.0
ՀՀ քաղաքաշինության նախարարություն -525.0 -750.0
11 04 04. ՀՀ բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերի բնակելի տների նախագծերի և կատալոգի կազմում -1050.0 -1500.0
ՀՀ քաղաքաշինության նախարարություն -1050.0 -1500.0
14 06 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -133.3 -133.3
ՀՀ կառավարություն -133.3 -133.3
14 06 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -106888.8 150472.1
ՀՀ կառավարություն -106888.8 150472.1
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1268-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման
Ծրագրերի և կատարողների անվանումները
Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը
այդ թվում` ըստ ծախսատեսակների
խումբը
ենթա-խումբը
կապիտալ շինարարություն
կապիտալ նորոգում
նախագծահետա-զոտական, երկրաբանա-հետախուզական և գեոդեզիաքարտեզա-գրական աշխատանքներ այլ կապիտալ ծախսեր
1 2 3 4 5 6 7 8
Ընդամենը -150605.4 -119038.0 -14732.5 -16834.9 -
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ -150605.4 -119038.0 -14732.5 -16834.9 -
այդ թվում`
04 03 02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում -126.0 - -126.0. - -
այդ թվում`
ՀՀ Արարատի մարզ, Մխչյան գյուղի դպրոցի հիմնանորոգում -126.0 - -126.0. - -
04 03 17. Կրթական օբյեկտների շինարարություն -27148.6 -27148.6 - - -
այդ թվում`
ՀՀ Կոտայքի մարզի Հացավան գյուղի դպրոցի կառուցում -84.7 -84.7 - - -
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի դպրոցի կառուցում -894.5 -894.5 - - -
ՀՀ Արագածոտնի մարզ,
ք. Ապարանի N 3 դպրոցի կառուցում -21391.3
-21391.3
-
-
-
ՀՀ Տավուշի մարզ, Բագրատաշեն գյուղի դպրոցի ավարտում (նոր ուսումնական մասնաշենք և մարզադահլիճ) -1450.0 -1450.0 - - -
ՀՀ Կոտայքի մարզ, Գեղարդ գյուղի դպրոցի շինարարության ավարտում -3328.1 -3328.1 - - -
04 03 21. Կրթական օբյեկտների նախագծում
այդ թվում` -7194.9
-
-
-7194.9
-
Ծրագրի իրականացման հաջորդ փուլում նախատեսվող նախագծանախահաշվային
փաստաթղթերի մշակման ծախսեր, այդ թվում` դպրոցների օրինակելի նախագծեր -7194.9
-
-
-7194.9
-
04 04 03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում -6918.6 - -6918.6 - -
այդ թվում`
ք. Երևան, Վարդաշենի հատուկ դպրոցի գլխավոր մասնաշենքի հիմնանորոգում -6918.6
-
-6918.6
-
-
04
05
03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում
այդ թվում` -2329.7
-
-2329.7
-
-
ՀՀ Լոռու մարզ, Շնող գյուղի արվեստի դպրոցի հիմնանորոգում -232.7
- -232.7 -
-
ՀՀ Լոռու մարզ, Մարգահովիտ գյուղի գեղարվեստական դպրոցի և սպորտդպրոցի շենքերի վերանորոգում -427.5
-
-427.5
-
-
ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան գյուղի մարզադպրոցի հիմնանորոգում -1669.5
-
-1669.5
-
-
04 07 02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում
այդ թվում` -1026.2 - -1026.2 - -
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրու պետական մանկավարժական քոլեջի տանիքի վերանորոգում և ջեռուցում -1026.2 - -1026.2 - -
07
03
02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում
այդ թվում` -32.4
-
-32.4
-
-
ՀՀ Տավուշի մարզի ք. Բերդի պատմության և կենցաղի թանգարանի վերանորոգում -32.4 - -32.4 - -
07
04
02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգման և բարելավման ծրագիր -329.5 -
-329.5 -
-
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի մշակույթի տուն -73.0 - -73.0 - -
ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մշակույթի տուն -67.0 - -67.0 - -
ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղի մշակույթի տան հիմնանորոգում -93.0 - -93.0 - -
ՀՀ Արարատի մարզի Սիսավանի մշակույթի տուն -96.5 - -96.5 - -
07
06
06. Մշակութային
օբյեկտների
հիմնանորոգում -3970.1 - -3970.1 - -
այդ թվում`
Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի Տերյան N 3 հասցեում գտնվող շենք -3970.1 - -3970.1 - -
08
02
02. Բնակարանային
շինարարություն
այդ թվում` -91756.1
-91756.1
-
-
-
Մարտունի քաղաքում անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով (մեկ շենքի շինարարության համար) -3854.0 -3854.0 - - -
ՀՀ Տավուշի մարզ,
ք.Դիլիջան, Մոլդովական
փ., 25 բ/շ -820.5
-820.5
-
-
-
ՀՀ Արարատի մարզ,
ք. Արտաշատ,
Ռ. Պատկանյան փ., բ/շ 62բ -87081.6 -87081.6 - - -
11 04 01. Համայնքների գլխավոր հատակագծերի մշակում -7390.0 - - -7390.0 -
11 04 03. Նորմատիվատեխնի-կական փաստաթղթերի մշակում -750.0 - - -750.0 -
11 04 04. ՀՀ բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերի բնակելի տների նախագծերի և կատալոգի կազմում -1500.0 - - -1500.0 -
14 06 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -133.3 133.3 - - -
այդ թվում`
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի փախստականների համար նորվեգացիների կողմից կառուցվող բնակելի թաղամասի ինժեներական ենթակառուցվածքներ և բարեկարգում -133.3 133.3 - - -
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1268-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման
Ծրագրերի և կատարողների անվանումները
Ինն ամիս
Տարի
խումբը
ենթախումբը
1 2 3 4 5
Ընդամենը -107022.1 -150605.4
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ -107022.1 -150605.4
այդ թվում`
04 03 03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում 88.2 -126.0
այդ թվում`
ՀՀ Արարատի մարզ,
Մխչյան գյուղի դպրոցի հիմնանորոգում 88.2 -126.0
04 03 17. Կրթական օբյեկտների շինարարություն 19297.8 -27148.0
այդ թվում`
ՀՀ Կոտայքի մարզի Հացավան գյուղի դպրոցի կառուցում -84.7 -84.7
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի դպրոցի կառուցում -894.5 -894.5
ՀՀ Արագածոտնի մարզ,
ք. Ապարանի N 3 դպրոցի կառուցում -14973.9 -21391.3
ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի դպրոցի ավարտում(նոր ուսումնական մասնաշենք և մարզադահլիճ) -1015.0 -1450.0
ՀՀ Կոտայքի մարզի, Գեղարդ գյուղի դպրոցի շինարարության ավարտում 2329.7 -3328.1
04 03 21. Կրթական օբյեկտների նախագծում
այդ թվում` -5036.4 -7194.9
Ծրագրի իրականացման հաջորդ փուլում նախատեսվող նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծախսեր, այդ թվում`
դպրոցների օրինակելի նախագծեր -5036.4
-7194.9
04 04 03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում -4843.0 -6918.6
այդ թվում`
ք. Երևան, Վարդաշենի հատուկ դպրոցի գլխավոր մասնաշենքի հիմնանորոգում -4843.0 -6918.6
04 05 03. Կրթական օբյեկտների հիմնանորոգում
այդ թվում` -1630.8 -2329.7
ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի արվեստի դպրոցի հիմնանորոգում -162.9 - 232.7
ՀՀ Լոռու մարզի Մարգահովտ գյուղի գեղարվեստական դպրոցի և սպորտդպրոցի շենքերի վերանորոգում -299.2 -427.5
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի մարզադպրոցի հիմնանորոգում -1668.5 -1169.5
04 07 02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում
այդ թվում` -718.3 - 1026.2
ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրու պետական մանկավարժական քոլեջի տանիքի վերանորոգում և ջեռուցում -718.3 -1026.2
07 03
02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում
այդ թվում` -32.4 -32.4
ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարանի վերանորոգում -32.4 -32.4
07 04 02. Մշակութային օբյեկտների հիմնանորոգման և բարելավման ծրագիր -329.5 -329.5
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի մշակույթի տուն -73.0 -73.0
ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մշակույթի տուն -67.0 -67.0
ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղի մշակույթի տան հիմնանորոգում -93.0 -93.0
ՀՀ Արարատի մարզի Սիսավանի մշակույթի տուն -96.5 -96.5
07 06 06. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում
այդ թվում` -2779.0 -3970.1
Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի Տերյան N 3 հասցեում գտնվող շենք -2779.0 -3970.1
08 02 02. Բնակարանային շինարարություն
այդ թվում` -65385.4 -91756.1
Մարտունի քաղաքում անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով (մեկ շենքի շինարարության համար) -3854.0 -3854.0
ՀՀ Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մոլդովական փ., 25 բ/շ -574.3 -820.5
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Ռ. Պատկանյան փ., բ/շ 62բ -60957.1 -87081.6
11 04 01. Համայնքների գլխավոր հատակագծերի մշակում -5173.0 -7390.0
11 04 03. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում -525.0 -750.0
11 04 04. ՀՀ բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերի բնակելի տների նախագծերի և կատալոգի կազմում -1050.0 -1500.0
14 06 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ -133.3 -133.3
այդ թվում`
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի փախստականների համար նորվեգացիների կողմից կառուցվող բնակելի թաղամասի ինժեներական ենթակառուցվածքներ և բարեկարգում -133.3 -133.3
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան