Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

գործել է մինչև 2019-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

(1-ին հոդվածը խմբ. 24.10.05 ՀՕ-201-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-274-Ն, փոփ., լրաց. 29.04.09 ՀՕ-100-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-178-Ն, 23.06.11 ՀՕ-217-Ն, 05.12.12 ՀՕ-221-Ն, 11.12.13 ՀՕ-127-Ն, 30.04.15 ՀՕ-25-Ն, 06.12.17 ՀՕ-249-Ն, 06.03.19 ՀՕ-1-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։