Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 մարտի 2019 թվականի N 205-Ա

ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝

1. Հայ քաղաքական և կուսակցական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սուրեն Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

2019 թ. մարտի 4

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մարտի 4-ի N 205-Ա

որոշման

ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ

ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ա. Արզումանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Դավթյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Հ. Մարության - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Ա. Կիրակոսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Ա. Սուքիասյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Լ .Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ

Ն. Սարկիսովա - Ս. Հարությունյանի այրին (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Ավինյան

.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։