Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՍԻԱԿԱՆ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 սեպտեմբերի 2004 թվականի N 1272-Ն

ԱՍԻԱԿԱՆ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի հետ համատեղ 2004 թվականի հոկտեմբերի 18-21-ը Երևանում կազմակերպել Ասիական սեյսմոլոգիական հանձնաժողովի 5-րդ միջազգային գագաթնաժողովը:

2. Հաստատել Ասիական սեյսմոլոգիական հանձնաժողովի 5-րդ միջազգային գագաթնաժողովի անցկացման կազմակերպչական հանձնաժողովի հայկական կողմի կազմը` համաձայն հավելվածի:

3. Միջազգային գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը հատկացնել 8.468,2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2004 թ. սեպտեմբերի 18

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

սեպտեմբերի 9-ի N 1272-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԱՍԻԱԿԱՆ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

Ս. Բալասանյան - Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)

Ա. Թանանյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի համանախագահ)

Ա. Առաքելյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ

Ա. Անտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ

Ա. Ավանեսյան - Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի գլխավոր գիտական քարտուղար (համաձայնությամբ)

Ա. Ավետիսյան - Երևանի պետական համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր

Ա. Արշակյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի առաջին պրոռեկտոր

Ա. Բաղդասարյան - Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի ֆինանսական մենեջեր (համաձայնությամբ)

Մ. Գրիգորյան - Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի դեկան

Գ. Թադևոսյան - Հայաստանի շինարարների ասոցիացիայի նախագահի խորհրդական (համաձայնությամբ)

Հ. Կաջոյան - Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի անդամ (համաձայնությամբ)

Բ. Հարությունյան - «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն

Հ. Մաթևոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ճգնաժամային իրավիճակների կառավարման ինստիտուտի ռեկտոր

Ս. Նազարեթյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն

Վ. Պողոսյան - Հայաստանի շինարարների ասոցիացիայի «Երևանշին» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Սարաֆյան - «Հայսեյսմշին և կառուցվածքների պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կենտրոնի պետ

Հ. Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն

Ա. Մելիքսեթյան - Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի գործադիր տնօրեն, հանձնաժողովի պատասխանատու քարտուղար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։